Քայլարշավ դեպի Աղջկաբերդ Վահեի հետ | DESTINATION ARMENIA

Ընդհանուր տեղեկատվություն

Վահե Մայիլյանը 4-րդ սերնդի փայտագործ և քայլարշավային զբոսավար է Իջևանում: Վահեն Իջևանի կենտրոնում գտնվող իր արհեստանոցում փայտագործության դասեր է կազմակերպում այցելուների համար, պատրաստելով զարդեր /նաև տեղական կիսաթանկարժեք քարերով/, խոհանոցային պարագաներ և քանդակներ: Վահեն ցուցադրում է փայտի փորագրության իր հմտությունները փայտի կտորների և ծառարմատների վրա, որոնք նա հավաքում է իր արշավի ընթացքում։ 

Վահեն կազմակերպում է տարատեսակ քայլարշավներ Իջևանի տարածաշրջանում, որոնց ընթացքում կարող եք բացահայտել տարածաշրջանի չքնաղ բնությունը, ծանոթանալ տեղանքի պատմությանը, ինչպես նաև հավաքել կիսաթանկարժեք քարեր։ Ցանկության դեպքում, քայլարշավի ավարտին կարող եք գնալ Վահեյի արվեստանոց և ձեր հավաքած քարերով պատրաստել զարդեր։

Վահեի հետ դուք կարող եք բացահայտել Աղջկաբերդը և դրա անվան լեգենդը։ Այս հետաքրքիր երթուղու երկարկարությունը 9 կմ է։

Օրակարգ

Աղջկաբերդ: Աղջկաբերդը գտնվում է Իջևան քաղաքից հարավ-արևմուտք, անտառապատ սարի գագաթին։ Այն բոլոր կողմերից եզերված է բարձր ժայռերով և պաշտպանված է արհեստական, բրգավոր պարիսպներով։ Աղջկաբերդը պատմահնագիտական շատ մեծ արժեք է ներկայացնում, քանի որ լավ պահպանվել է նրա ամբողջականությունը։

Ի՞նչ է ներառված

Գիդ-էքսկուրսավարի ծառայություն

Կարևոր է իմանալ

Մասնակիցներին խորհուրդ է տրվում կրել հարմարավետ հագուստ, ունենալ սնունդ և ջուր։

Մեկնարկի վայր / ժամ

Շատրվանների հրապարակ, Իջևան / 09:00
Դիտել հասցեն Google Maps-ում

Չեղարկման պայմաններ

Դուք կարող եք չեղարկել ձեր ամրագրումը տուրից 1 Օր առաջ ՝ ամբողջական գումարի վերադարձով։

Ընկերություն

Mayilyan woodcarving

Քայլարշավ դեպի Աղջկաբերդ Վահեի հետ

4 hours
Իջևան
ՀԱՅ, ՌՈՒՍ
14 +
individual
Խնդրում ենք նկատի ունենալ, որ գինը կարող է տարբեր լինել՝ կախված մարդկանց քանակից
Գները՝ կախված մարդկանց քանակից
Մասնակիցներ
HY

ԱՎԵԼԻՆ...