Default Title

Ընդհանուր տեղեկատվություն

Այս ճանապարհորդությունը սկսվում է հանրապետության սրտի՝ Երևան քաղաքի հետաքրքրաշարժ տեսարժան վայրերի բացահայտմամբ: Ձեզ է սպասում մայրաքաղաքի հազարամյա պատմությունը՝ ճարտարապետական հուշարձանների և կենտրոնական փողոցների հետ մեկտեղ: Իսկ Կասկադի բարձունքում գտնվող դիտակետից Ձեր առջև կբացվի ողջ քաղաքի տեսարանը: Հաջորդիվ Էջմիածին քաղաք այցն է, որի ընթացքում կտեսնեք եկեղեցիներ՝ ընդգրկված ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության տեսարժան վայրերի ցանկում: Առաջին կանգառները Սուրբ Հռիփսիմե և Սուրբ Գայանե եկեղեցիներն են՝ Էջմիածնի երեք եկեղեցիներից երկուսը՝ նվիրված քրիստոնյա կին-նահատակներին, ովքեր իրենց վարդապետ Գայանեի հետ փախել են Հռոմից: Հաջորդը Էջմիածնի Մայր տաճարն է՝ Հայ Առաքելական եկեղեցու գլխավոր տաճարը և աշխարհում առաջին քրիստոնեական տաճարը: Ներկայումս Մայր տաճարը վերակառուցման փուլում է, և, ցավոք, այն կարող եք տեսնել միայն դրսից: Կունենաք այցելություն «Էջմիածնի գանձեր» թանգարան, որից հետո կտեսնեք 7-րդ դարում կառուցված Սուրբ Գրիգորի միջնադարյան Զվարթնոց տաճարը, որն իր ժամանակի ամենաբարձր կառույցներից է եղել:

Օրակարգ

Երևանի ամենահայտնի վայրերը: Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է, քաղաք, որ 29 տարով մեծ է Հռոմից: Թվագրվում է մ.թ.ա. 782թ.-ով, հիմնադրվել է հինավուրց Էրեբունի ամրոցի տեղում՝ կառուցված Արգիշտի Առաջինի կողմից: Երևանը հաճախ կոչում են «վարդագույն քաղաք», քանի որ այստեղ շատ շենքեր կառուցված են վարդագույն տուֆից: Մայրաքաղաքը տուրիստական հայտնի ուղղություններից մեկն է՝ շնորհիվ բազմաթիվ տեսարժան վայրերի, ակտիվ գիշերային կյանքի, հրաշալի թանգարանների, ինչպես նաև գեղեցիկ զբոսայգիների: Երևանով զբոսանքը քաղաքի մշակույթը, պատմությունը և տեղական խոհանոցը ճանաչելու լավագույն միջոցն է: Հանրապետության հրապարակը Երևանի զարմանահրաշ տեսարժան վայրերից մեկն է. սկսած մայիս ամսվա սկզբից մինչև աշնան կեսերն այստեղ տարբեր ժանրերի գեղեցիկ մեղեդիներով ուղեկցվող երգող-պարող շատրվանների ֆանտաստիկ շոու է անցկացվում: Բաց չթողնեք Երևանի մեկ այլ հայտնի տեսարժան վայրը՝ Կասկադ համալիրը, որտեղի դիտակետից դեպի քաղաք բացվում է չքնաղ տեսարան, որը կարող եք լավագույնս վայելել գիշերը, երբ քաղաքը գեղեցիկ լուսավորում է ստանում:

Սբ. Հռիփսիմե եկեղեցի: Սուրբ Հռիփսիմե եկեղեցին Էջմիածին քաղաքի յուրահատուկ տեսարժան կառույցներից է: Այն Հայաստանի կենտրոնագմբեթ խաչաձև տիպի եկեղեցիների զարգացած ու կատարելագործված օրինակն է: Եկեղեցին աչքի է ընկնում իր ճարտարապետական ձևերի պարզությամբ ու վեհությամբ: Ավանդատանը թաղված է քրիստոնյա նահատակ Հռիփսիմե կույսը: Տեսարժան վայրն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում:

Սբ. Գայանե եկեղեցի: Մայր տաճարից ոչ շատ հեռու, Արարատի ճերմակափայլ գագաթների տեսարանին գծագրվում է Սուրբ Գայանե եկեղեցու գմբեթը: Եկեղեցին կառուցվել է 7-րդ դարում և պատկանում է գմբեթավոր բազիլիկ տիպին: Ըստ ավանդության՝ այն կառուցվել է Հայաստանում քրիստոնեություն տարածելու համար նահատակված Գայանե կույսի գերեզմանի վրա: Տեսարժան վայրն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում:

Էջմիածնի Մայր Տաճար: Երևանից 20 կմ հեռավորության վրա է գտնվում Հայ առաքելական եկեղեցու կենտրոնը` Էջմիածինը: Էջմիածնի Մայր տաճարը հիմնադրվել է 4-րդ դարի սկզբին, այն աշխարհի հնագույն եկեղեցիներից է: Ըստ ավանդության՝ եկեղեցին կառուցվել է այն տեղում, ուր մատնանշել է Գրիգոր Լուսավորչին երազում հայտնված Աստծո Որդին: Այստեղից էլ առաջացել է Էջմիածին անունը: Եկեղեցու պատերը ներսից ամբողջովին զարդարված են Հովնաթանյան ընտանիքի նկարիչների բարձրարվեստ որմնանկարներով: Մայր տաճարի հարակից տարածքում են գտնվում կաթողիկոսի նստավայրն ու հոգևոր ճեմարանը: 2018թ.-ից սկսած՝ այստեղ վերականգնողական աշխատանքներ են տարվում, այդ իսկ պատճառով Մայր տաճարն այս պահին հնարավոր է տեսնել միայն դրսից: Տեսարժան վայրն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում:

«Էջմիածնի գանձեր» թանգարան: «Էջմիածնի գանձեր» թանգարանը գտնվում է Մայր տաճարի հարավ-արևելյան հատվածում: Այնտեղ ներկայացված են եզակի սուրբ մասունքներ: Բազմաթիվ գանձերից են Սուրբ Գեղարդը (տեղադրված արծաթե մասնատուփի մեջ), որը խոցել է Քրիստոսի կողը, Նոյան Տապանի մասունքները (որոնք 1698թ.-ին տեղադրվել են մասնատուփի մեջ), ինչպես նաև արվեստի այլ արժեքավոր նմուշներ: Պատմության համաձայն` Նոյան Տապանի մասունքները տրվել են Սուրբ Հակոբ Մծբնա հայրապետին 4-րդ դարում, քանի որ վերջինս ցանկանում էր բարձրանալ Արարատ լեռան գագաթը՝ Նոյան Տապանը գտնելու համար: Լեռը բարձրանալուն պես նա քուն է մտնում Բարձրյալի ազդեցության ներքո, Տիրոջ հրեշտակը Տապանի մասնատուփը դնում է նրա գլխի տակ, երազի մեջ հորդորում Սուրբ Հակոբին արթնանալ, վերցնել մասունքը և իջնել լեռան գագաթից: Բացի ցուցադրված մասունքներից, Սուրբ զոհասեղանի վերականգնման ընթացքում արված հնագիտական պեղումների ժամանակ գտնվել են Սուրբ Գրիգոր Լուսավորչի կողմից հիմնադրված Բուն զոհասեղանի մնացորդները` թվագրված մ.թ. 301-303թթ.-ով:

Զվարթնոցի տաճար: Զվարթնոցի անձեռակերտ տաճարը Հայաստանի 7-րդ դարի ճարտարապետների հմտության և խիզախ մտահղացման արգասիքն է: Եռահարկ այս շինությունը, կառուցված լինելով ընդամենը մի քանի սյուների վրա, 3 դար շարունակ կանգուն է եղել: Երբ 20-րդ դարի սկզբին կատարած պեղումների արդյունքում հայտնի ճարտարապետ Թորոս Թորամանյանը ներկայացրեց Զվարթնոցի վերականգնման մոդելը, շատ քչերն այն ընդունեցին, քանի որ դժվար էր հավատալ, որ 7-րդ դարում հնարավոր էր կառուցել նման շինություն: Եվ հենց այդ ժամանակ էր, որ Փարիզի Սեն Շապել եկեղեցու բարձրաքանդակներից մեկն ապացուցեց ճարտարապետի կողմից առաջարկված տարբերակը` բարձրաքանդակը պատկերում է Զվարթնոցը` Նոյան տապանի հետ միասին, և այն ճիշտ Թորամանյանի մոդելի տեսքն ունի: Մշակութային վայրն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում:

Ի՞նչ է ներառված

Մուտքի տոմսեր
Օդափոխիչներով տրանսպորտ
WiFi տրանսպորտում
Շշալցված ջուր և թխվածքներ
Փորձառու էքսկուրսավար՝ ԱՆԳԼ + ՌՈՒՍ + ՀԱՅ հաջորդաբար
Տրանսպորտային միջոցի և ուղևորների ապահովագրություն
Հետադարձ փոխադրում հյուրանոց՝ Երևան վերադառնալիս
Ճաշի համար կանգառ

Կարևոր է իմանալ

Մեկնարկի վայր / ժամ

Նալբանդյան 96, Երևան / 09:00
Դիտել հասցեն Google Maps-ում

Չեղարկման պայմաններ

Դուք կարող եք չեղարկել ձեր ամրագրումը տուրից 1 Օր առաջ ՝ ամբողջական գումարի վերադարձով։

Ընկերություն

Hyur Service

Շրջայց-էքսկուրսիա Երևանում, Էջմիածին (Հռիփսիմե, Գայանե, Մայր տաճար - դրսից, «Էջմիածնի գանձերը» թանգ.), Զվարթնոց

6 hours
Էջմիածին
ԱՆԳ, ՌՈՒՍ, ՀԱՅ
0 +
group
Խնդրում ենք նկատի ունենալ, որ գինը կարող է տարբեր լինել՝ կախված մարդկանց քանակից
Գները՝ կախված մարդկանց քանակից
Մասնակիցներ
EN

ԱՎԵԼԻՆ...