Default Title

Ընդհանուր տեղեկատվություն

Հայաստանի ամենատպավորիչ տեսարժան վայրերն այստեղ են՝ Ձեզ զարմացնելու: Այցելեք Խոր Վիրապի վանքը՝ հիանալի վայր Արարատ լեռան ամենագեղեցիկ տեսարանները վայելելու համար, տեսեք Նորավանքը, որը յուրահատուկ է իր կառուցվածքով, քանի որ Սուրբ Աստվածածին եկեղեցին միակ երկհարկանի վանքն է Հայաստանում: Այնուհետև համտեսեք գինի «Հին Արենի» գինու գործարանում՝ Արենի գյուղում, որը Հայաստանի ամենահին բնակավայրերից մեկն է՝ հայտնի իր գինիներով: Էքսկուրսիայի ամենավերջում այցելեք «Թռչունների քարանձավ»-ը՝ հայտնի նաև Արենի-1 անվանումով:

Օրակարգ

Խոր Վիրապի վանք: Խոր Վիրապը գտնվում է Արարատի մարզում: Այն Հայաստանում ամենահայտնի սրբավայրն է, քանի որ ուղղակիորեն կապված է քրիստոնեության տարածման պատմության հետ: Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակվել է 301թ.-ին` Գրիգոր Լուսավորչի ջանքերի շնորհիվ: Մինչ Տրդատ Երրորդ թագավորին հավատափոխ անելը` Լուսավորիչը բանտարկված է եղել ներկայիս Խոր Վիրապ վանքային համալիրի տարածքում գտնվող զնդանում: 17-րդ դարում կառուցված վանքային համալիրից բացվում է աննկարագրելի մի տեսարան դեպի Բիբլիական Արարատ լեռը:

Նորավանք: Հարյուրավոր քարանձավներով պատված ժայռերի կիրճը տանում է դեպի մի տեսարան, ուր ներկայացված է ճարտարապետության ու բնության ներդաշնակությունը: Հրաշալի ճարտարապետական լուծումներով ու շքեղ զարդաքանդակներով օծված Նորավանքը 13-րդ դարի հայ ճարտարապետության փայլուն օրինակներից է: Այն բաղկացած է Սբ. Կարապետ, Սբ. Լուսավորիչ եկեղեցիներից և իր ձևի կատարելությամբ աչքի ընկնող Սբ. Աստվածածին երկհարկ եկեղեցուց:

Հին Արենի գինու գործարան: Վայոց Ձորը և, մասնավորապես Արենի գյուղը, հազարամյակներ շարունակ եղել է հայկական գինեգործության օրրանը: Հին Արենի գինու գործարանում վարպետորեն ցուցադրվում են հայկական խաղողի պատմական և տեղական տեսակները: Գինեգործության պատմական ավանդույթներն այստեղ յուրովի համադրված են ժամանակակից սարքավորումների հետ: Հին Արենի գինու գործարանը հնարավորություն ունի մշակելու 250 տոննայից ավել խաղող:

Ճաշի համար կանգառ: Ըստ նախընտրության՝ ճաշ տեղական ավանդական ռեստորանում՝ սեփական միջոցների հաշվին: Ընտրության 3 տարբերակ է առաջարկվում.

Արենի-1 (Թռչունների քարանձավ): Թռչունների քարանձավը գտնվում է Եղեգնաձորից 12 կմ հեռավորության վրա՝ Արենի գետի ձախ ափին։ Քարանձավը բաղկացած է 3 սրահներից, ունի ~500 մ² մակերես, որի մեծ մասը դեռևս ուսումնասիրված չէ: Քարանձավի ուսումնասիրություններից գտնվել են մ.թ.ա. 4200-3500թթ.-ին վերագրված մետաղյա դանակներ, մրգերի սերմեր, հացահատկի մնացորդներ, պարան, ամանեղեն, հագուստ, չորացած խաղող ու սալոր։ Այստեղ է հայտնաբերվել աշխարհում ամենահին՝ ավելի քան 5500 տարեկան կաշվե կոշիկը, մ.թ.ա. 3900թ.-ին վերագրվող կանացի կիսաշրջազգեստ, ինչպես նաև աշխարհի ամենաառաջին գինեգործարանը։ Ներկայումս այդ գինեգործարանը համարվում է աշխարհում հնագույնը և թվագրվում մ.թ.ա. 4-րդ հազարամյակով։ Քարանձավի ներսում մարդիկ չեն բնակվել՝ գինու սպառումը նրանց համար կրել է ծիսական բնույթ։

Ի՞նչ է ներառված

Մուտքի տոմսեր
Օդափոխիչներով տրանսպորտ
Գինու համտես
WiFi տրանսպորտում
Շշալցված ջուր և թխվածքներ
Փորձառու էքսկուրսավար՝ ԱՆԳԼ + ՌՈՒՍ + ՀԱՅ հաջորդաբար
Տրանսպորտային միջոցի և ուղևորների ապահովագրություն
Ճաշի արժեքը (3 500 AMD – 4 500 AMD)
Հետադարձ փոխադրում հյուրանոց՝ Երևան վերադառնալիս

Կարևոր է իմանալ

Մեկնարկի վայր / ժամ

Նալբանդյան 96, Երևան / 10:00
Դիտել հասցեն Google Maps-ում

Չեղարկման պայմաններ

Դուք կարող եք չեղարկել ձեր ամրագրումը տուրից 1 Օր առաջ ՝ ամբողջական գումարի վերադարձով։

Ընկերություն

Hyur Service

Խոր Վիրապի վանք, Նորավանք, Հին Արենի գինու գործարան (էքսկուրսիա և համտես), Արենի-1 (Թռչունների քարանձավ)

9 hours
Խոր Վիրապ
ԱՆԳ, ՌՈՒՍ, ՀԱՅ
0 +
group
Խնդրում ենք նկատի ունենալ, որ գինը կարող է տարբեր լինել՝ կախված մարդկանց քանակից
Գները՝ կախված մարդկանց քանակից
Մասնակիցներ
EN

ԱՎԵԼԻՆ...