Ընդհանուր տեղեկատվություն
Այս խմբային էքսկուրսիան կտևի գրեթե մեկ ամբողջ օր, բայց նույնիսկ երկար ժամանակ անց Դուք լցված կլինեք դրանից ստացված դրական տպավորություններով: Այն նվիրված է Լոռվա մարզին: Սկզբում կհիանաք 10-րդ դարի Հաղպատ վանքով, որտեղ 18-րդ դարի վերջում ապրել և ստեղծագործել է հայտնի աշուղ Սայաթ-Նովան: Երթուղում հաջորդը վեհաշուք Զարնի-Պարնի քարայրաամրոցային համալիրն է, որտեղ, որոշ պատմական գրառումների համաձայն, անվանի գիտնական և փիլիսոփա Հովհաննես Իմաստասերն է նախկինում ապրել և կերտել: Այժմ տարածքը վերածվել է պատմական թանգարանի, որտեղ ցուցադրվում են հնագույն հազվագյուտ գյուղատնտեսական գործիքներ և կենցաղային իրեր: Այնուհետև կուղևորվեք Ախթալայի ամրոց, որը տեղակայված է առաջին հայացքից թերակղզի հիշեցնող, երեք կողմերից խոր կիրճերով շրջապատված, բարձրավանդակի վրա: Ծրագրի վերջում այցն է Սանահին վանք, ուր կարող եք ծանոթանալ 10-րդ դարի ճարտարապետների վարպետությանը. վերջինիս շնորհիվ վանքին յուրահատուկ ճարտարապետական լուծում է հաղորդվել՝ պաշտպանելով վանքը հնարավոր երկրաշարժերի հետևանքներից: Ի դեպ, թե Հաղպատ և թե Սանահին վանքերն ընգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում:
Օրակարգ
Հաղպատի վանք:
Սանահինից ոչ շատ հեռու գտնվող եկեղեցական այս համալիրն իր որոշակի տեղն ունի հայ ժողովրդի պատմամշակութային կյանքում: Այն կառուցվել է Աշոտ Երրորդ Բագրատունու իշխանության տարիներին: Հաղպատի գրատանը տարիներ շարունակ գրվել ու մանրանկարազարդվել են բազմաթիվ մագաղաթներ: 18-րդ դարում այստեղ էր ապրում և ստեղծագործում հայտնի բանաստեղծ, աշուղ Սայաթ-Նովան: Իր յուրօրինակ ճարտարապետական մտահղացմամբ հիացնում է Հաղպատի զանգակատունը: Տեսարժան վայրն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում:
Զարնի-Պարնի քարայրաամրոցային համալիր:
Զարնի-Պարնին քարայրաամրոցային համալիր է Լոռու մարզում: Այն տեղակայված է դեպի Կայան բերդ բացվող հիանալի տեսարանով մի անտառային կիրճում՝ Հաղպատ գյուղի մոտակայքում: Համալիրը բաղկացած է «Զարնի էր», «Պարնի էր» ամրոցներից, ինչպես նաև «Ծակ էր» քարանձավից: Որոշ պատմական գրառումների համաձայն՝ անվանի գիտնական և փիլիսոփա Հովհաննես Իմաստասերը նախկինում ապրել և կերտել է այս քարանձավում: Այժմ տարածքը վերածվել է պատմական թանգարանի, որտեղ ցուցադրվում են հնագույն հազվագյուտ գյուղատնտեսական գործիքներ և կենցաղային իրեր:
Քարանձավի հարևանությամբ կա պանդոկ և գինետուն, որտեղ կարող եք վայելել տեղական խմիչքները և հայկական խոհանոցի ուտեստները:
Երեկոյան ժամերը կարելի է համեմել խարույկի մոտից բացվող դիտակետով (լրացուցիչ 10 000 AMD վճարի դիմաց):
Ճաշի համար կանգառ:
Ըստ նախընտրության՝ ճաշ տեղական ավանդական ռեստորանում՝ սեփական միջոցների հաշվին: Ընտրության 3 տարբերակ է առաջարկվում.
Ախթալա ամրոց:
Ախթալայի ամրոցը գտնվում է Լոռու մարզում և տեղադրված է առաջին հայացքից թերակղզի հիշեցնող, երեք կողմերից խոր կիրճերով շրջապատված, բարձրավանդակի վրա: Ճիշտ օգտագործելով բնական դիրքը՝ այստեղ 10-րդ դարում կառուցում են ամրոց, որն ամրացված է բարձր պարիսպներով, իսկ գլխավոր մուտքի երկու կողմերից բարձրանում են բրգանման եռահարկ աշտարակները: Ամրոցի տարածքում է գտնվում Ախթալայի վանքը՝ բաղկացած երեք եկեղեցուց: Գեղարվեստական տեսանկյունից հատկապես մեծ ուշադրության են արժանի գլխավոր եկեղեցու որմնանկարները:
Սանահինի վանք:
Սանահինի վանքը գտնվում է Դեբեդ գետի աջ ափին` Լոռու կանաչապատ անկյուններից մեկում: Ճարտարապետական այս բարդ համակառույցը բաղկացած է մի քանի եկեղեցիներից, գրադարան-մատենադարանից, դպրանոցից: Առանձին հիացմունք է առաջացնում Սբ. Աստվածածին և Ամենափրկիչ եկեղեցիներն իրար կապող ճեմարանի շենքը, ի սկզբանե լինելով ճարտարապետների հմուտ հնարք, որով այս երկու եկեղեցիներին բարձր սեյսմակայունություն է հաղորդվել: Տեսարժան վայրն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում:
Մեկնարկի վայր / ժամ
ք․Երևան,Նալբանդյան 96 / 09:00
Դիտել հասցեն Google Maps-ում
Չեղարկման պայմաններ
Դուք կարող եք չեղարկել ձեր ամրագրումը տուրից 1 Օր առաջ ՝ ամբողջական գումարի վերադարձով։