Default Title

Ընդհանուր տեղեկատվություն

Միացեք այս կարճ խմբային էքսկուրսիային՝ ուսումնասիրելու Հայաստանի ամենայուրահատուկ տեսարժան վայրերը: Սկզբում կայցելեք Գառնին՝ միակ հեթանոսական տաճարը Հայաստանում, այնուհետև քարանձավում փորված Գեղարդ վանական համալիրը: Էքսկուրսիայի վերջում կտեսնեք լավաշի թխման արարողությունը, որը ամենագեղեցիկ և տարածված հայկական ազգային ավանդույթներից մեկն է:

Օրակարգ

Գառնիի տաճար: Եռանկյունաձև հրվանդանի վրա վեր խոյացող Գառնու տաճարը հայ հեթանոսական մշակույթից պահպանված եզակի օրինակն է: Տաճարը հունա-հռոմեական և հայկական ոճերի միացման ծնունդ է: Այն կառուցվել է մ.թ. առաջին դարում` Տրդատ Առաջինի հրամանով և նվիրվել արևի աստված Միհրին: Հայաստանում քրիստոնեությունն ընդունելուց հետո երբեմնի հեթանոսական տաճարը վերածվում է արքաների ամառային նստավայրի: Այսօր տաճարի շրջակայքում կարելի է տեսնել ամրոցի և արքայական պալատների այլ ավերակներ, ինչպես նաև մեծ հետաքրքրություն առաջացնող թագավորական բաղնիքը` հատակի գունավոր խճանկարով:

Գեղարդ վանք: Գառնիից 9 կմ հեռավորության վրա՝ Ազատ գետի ափին, գտնվում է 13-րդ դարի հայ ճարտարապետության անգերազանցելի գլուխգործոցը` Գեղարդը: Համալիրի բաղկացուցիչ մաս կազմող եկեղեցիները և վանական խցերը մեծ վարպետությամբ փորված են հսկայածավալ ժայռաբեկորի մեջ: Ի սկզբանե վանքային համալիրը կոչվում էր Այրիվանք, հետագայում ստացավ Գեղարդ անունը` ի հիշատակ այնտեղ պահվող Գեղարդի, որով, ըստ ավանդության, հռոմեացի զինվորը խոցել էր Քրիստոսի կողը: Գեղարդավանքը հարուստ է նրբակերտ զարդաքանդակներով և բարձրարվեստ խաչքարերով: Տեսարժան վայրն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում:

Լավաշի թխման վարպետաց դաս: Կա խոսուն մի ասացվածք. «որտեղ հաց՝ էնտեղ կաց»: Լավաշը Հայաստանի ամենահայտնի խոհարարական «հնարքներից» է, հանդես է գալիս որպես հայկական խոհանոցի անբաժանելի մասնիկը: Այն թոնրում (կավե պատերով գլանաձև վառարան) պատրաստվող ավանդական, բարակ լոշիկ է: Չնայած լավաշի թխման գործընթացը պահանջում է բազում հատուկ հմտություններ՝ այն կանայք են ստանձնում: Դարեր շարունակ լավաշը լայն տարածում է ունեցել հայ հասարակության բոլոր խավերի շրջանում, այն գնահատվում է յուրահատուկ համի և իր դրական հատկությունները բավականին երկար ժամանակահատված պահվելու ընթացքում չկորցնելու համար: 2014թ.-ին «Լավաշ հացի պատրաստումը, նշանակությունն ու արտաքին տեսքը՝ որպես հայկական մշակույթի դրսևորում» ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում: Այս վարպետաց դասի ընթացքում Դուք կտիրապետեք լավաշի պատրաստման հազարամյա հմտություններին, և, իհարկե, կհամտեսեք Ձեր իսկ պատրաստած լավաշը՝ կանաչեղենով ու տեղական համեղ պանրով: Թարմ լավաշի բույրն ընդմիշտ կմնա Ձեր հիշողության մեջ:)

Ի՞նչ է ներառված

Մուտքի տոմսեր
Օդափոխիչներով տրանսպորտ
WiFi տրանսպորտում
Շշալցված ջուր և թխվածքներ
Փորձառու էքսկուրսավար՝ ԱՆԳԼ + ՌՈՒՍ + ՀԱՅ հաջորդաբար
Լավաշի թխման վարպետաց դաս
Տրանսպորտային միջոցի և ուղևորների ապահովագրություն
Հետադարձ փոխադրում հյուրանոց՝ Երևան վերադառնալիս
Ճաշի համար կանգառ

Կարևոր է իմանալ

Մեկնարկի վայր / ժամ

Նալբանդյան 96, Երևան / 10:00
Դիտել հասցեն Google Maps-ում

Չեղարկման պայմաններ

Դուք կարող եք չեղարկել ձեր ամրագրումը տուրից 1 Օր առաջ ՝ ամբողջական գումարի վերադարձով։

Ընկերություն

Hyur Service

Գառնիի տաճար, Գեղարդ վանք, Լավաշի թխման վարպետաց դաս

6 hours
Գառնի, Գեղարդ
ԱՆԳ, ՀԱՅ, ՌՈՒՍ
0 +
group
Խնդրում ենք նկատի ունենալ, որ գինը կարող է տարբեր լինել՝ կախված մարդկանց քանակից
Գները՝ կախված մարդկանց քանակից
Մասնակիցներ
EN

ԱՎԵԼԻՆ...