Կապուտաչյա Սևան, Կանաչագեղ Դիլիջան | DESTINATION ARMENIA

Ընդհանուր տեղեկատվություն

Ուղևորվելով դեպի Սևան, տուրը սկսելու ենք լճի կապույտ ալիքների ղողանջների ներքո: Սևանա թերակղզի տանող աստիճաններով կբարձրանանք դեպի Սևանավանք: Սևանավանքում է գտնվում Հայաստանի ամենագեղեցիկ խաչքարերից մեկը՝ «Ամենափրկիչ»-ը: Սա Հիսուսի մասին պատմող 13 հազվագյուտ խաչքարերից մեկն է: Շարունակելով ճանաապարհը դեպի հյուսիս կուղևորվեք դեպի Դիլիջան, որտեղ այցի կգնանք Դիլիջանի Երկրագիտական թանգարան և պատկերասրահ: Ապա կհասնեք Հաղարծին եկեղեցին, որը կտեղափոխի ձեզ 10-14-րդ դար: Ավանդական ճաշից և թեթև հանգստից հետո կայցելեք Հայատանի փոքր լճերից ամենա գեղեցիկ՝ Պարզ լիճ։ Լճի ճանապարհին կկանգնեք ազնվական ցեղի եղջերուների ֆերմայում, որտեղ կստեղծեք անմոռանալի հիշողություններ:

Օրակարգ

Սևան: Պարզապես հնարավոր չէ այցելել Հայաստան և բաց թողնել կապուտաչյա Սևանը տեսնելու հնարավորությունը: Մայրաքաղաք Երևանից ընդամենը 1 ժամ հեռավորության վրա գտնվող այս հրաշքը ծովի մակարդակից 1900 մ բարձրության վրա գտնվելով շրջապատված է մեծ լեռնաշղթայով:

Դիլիջան: Գտնվելով Հայասատնի հյուսիսում կարող ենք վստահաբար ասել, որ քաղաքը հայտնի է իր չքնաղագեղ բնությամբ: Այդ իսկ պատճառով այն երբեմն անվանում են նաև «Հայկական Շվեյցարիա»:

Հաղարծին վանական համալիր: Հաղարծին թարգմանաբար նշանակում է արծիվների խաղ: Եկեղեցին և շրջապատող բնությունը միասին կազմում են մի ապշեցուցիչ տեսարան, որը կարծես արվեստի մի չքնաղ գործ լինի:

Պարզ լիճ: Ավանդական ճաշից և թեթև հանգստից հետո կայցելեք Հայատանի փոքր լճերից ամենա գեղեցիքը – Պարզ լիճը։ Լճի ճանապարհին կկանգնեք ազնվական ցեղի եղջերուների ֆերմայում։

Ի՞նչ է ներառված

Մուտքի տոմսեր
Ավանդական ճաշ
WiFi տրանսպորտում
Շշալցված ջուր
Արհեստավարժ զբոսավարի ծառայություն (անգլերեն,ռուսերեն)
Քաղցրավենիք

Կարևոր է իմանալ

Տուրը մեկնարկում է Ա․Թամանյանի արձանի մոտից («Կասկադ» համալիրի հարևանությամբ)։ Խնդրում ենք մոտենալ տուրի մեկնարկից 20 րոպե շուտ

Տուրի տևողությունը կարող է տատանվել՝ կախված եղանակային պայմաններից և այլ չնախատեսված հանգամանքներից

Տուրը կարող է փոփոխվել կամ չեղարկվել անբարենպաստ եղանակային պայմանների դեպքում՝ անվտանգության նկատառումներից ելնելով:

Մեկնարկի վայր / ժամ

Ա․Թամանյանի արձանի մոտից «Կասկադ» համալիրի հարևանությամբ / 09:00
Դիտել հասցեն Google Maps-ում

Չեղարկման պայմաններ

Դուք կարող եք չեղարկել ձեր ամրագրումը տուրից 1 Օր առաջ ՝ ամբողջական գումարի վերադարձով։

Ընկերություն

Yerani Travel

Կապուտաչյա Սևան, Կանաչագեղ Դիլիջան` Սևան (Սևանավանք), Հաղարծին վանական համալիր, զբոսանք Դիլիջանի ամենահին փողոցով, Պարզ լիճ, Եղնիկների ֆերմա, ավանդական ճաշ

9 hours
Դիլիջան
ԱՆԳ, ՌՈՒՍ
0 +
group
Խնդրում ենք նկատի ունենալ, որ գինը կարող է տարբեր լինել՝ կախված մարդկանց քանակից
Գները՝ կախված մարդկանց քանակից
Մասնակիցներ
EN

ԱՎԵԼԻՆ...