ԻՆՉ ՏԵՍՆԵԼ

Վերադառնալ

ԻՆՉ ՏԵՍՆԵԼ

Տեսարժան վայրեր

Հայկական լեռնաշխարհը շատ բան ունի պատմելու այն ճամփորդներին, որոնք հետաքրքրված են հնագույն ժամանակների պատմությամբ և պատմամշակույթային արժեքների բացահայտմամբ, քանի որ հայկական բնակավայրերն իրենց մեջ կրում են աշխարհի ամենավաղ ժամանակների մասին պատմություններ ու վկայություններ: 

Խոր Վիրապ ու Նորավանք, Տաթև ու Սևանավանք, Զորաց քարեր, Հաղարծին ու Գոշավանք, Գառնի, Հաղպատ, Սանահին, Ջերմուկ ու բազմաթիվ այլ պատմական վայրեր, վանքեր, ջրվեժներ, լեռներ, որոնք բացահայտելու, ուսումնասիրելու ու հասկանալու համար մի ողջ կյանք կպահանջվի: 

Պետք է միայն առաջին քայլն անել՝ ամրագրել մեկ կամ երկու տուր, կանգնել հայկական տարբեր դարաշրջանների խաչմերուկում ու հիանալ երկրի հարուստ պատմությամբ ու մշակույթով: Հայաստանը պատմամշակույթային զբոսաշրջության ուսումնասիորության համար իդեալական վայրն է։ 

Բնապատկերներ ու վայրի բնություն

Հայաստանի առատ բուսականությունը հնարավորություն է տալիս ազատ անցկանցնելու հանգիստդ՝ խոտերի վրա ոտաբոբիկ կանգնած, զգալով քամու խաղը: Հայկական անտառներն ու վայրի բնությունը հենց քեզ համար են, որ լիցքաթափվես և զգաս պատմական ժառանգության համը: Հայաստանը մի մեծ բնաշխարհ է՝ լի անտառներով, այգիներով, լեռներով, ջրվեժներով, քարանձավներով ու ժայռերով։ Այդ է պատճառը, որ բազմաթիվ հետազոտողներ ամեն տարի այցելում են Հայաստանի ամենահեռավոր անկյուններ՝ ուսումնասիրելու կենդանիների ու թռչունների էնդեմիկ տեսակները: 

Ու անկախ նրանից՝ նախընտրում ես հետևել թռչուններին, դիտել աստղերը, ճամբարել, թե նոր բուսատեսակներ գտնել, Հայաստանում չես ձանձրանա։ Պարզապես ուղևորվիր Հայաստան` արշավային զբոսաշրջություն սիրտը, ազատվիր ամենօրյա մտքերից երկրի խորն ու խորհրդավոր անտառներում ու կհասկանաս, թե ինչու են բնաշխարհի հնագույն մարդիկ երկրպագել բնությունն ու բնության աստվածներին: 

Թանգարաններ և պատկերասրահներ

Թանգարաններն ու պատկերասրահները քեզ լավագույնս կներկայացնեն հայկական պատմական ու մշակութային ժառանգությունը: Ու չնայած հայկական բնաշխարհն արդեն իսկ կոչվում է թանգարան բաց երկնքի տակ, այնքան շատ բան կա տեսնելու նաև երկրի չորսբոլորը սփռված պատկերասրահներում ու պատմության տներում: 

Հազարավոր տարիներ են պարփակված եզակի ձեռագրերում ու արվեստի գործերում, որոնք սպասում եմ քեզ, որ ուսումնասիրես ու հիանաս: 

ԱՎԵԼԻՆ