Լեզու
Հայաստանի պաշտոնական լեզուն հայերենն է: Իսկ ռուսերենն ու անգլերենն ամենատարածված օտար լեզուներն են երկրում:
Մայրաքաղաքից դուրս, այնուամենայնիվ, դժվար թե կարողանաս երկար խոսակցություն ծավալել տեղացիների հետ, քանի որ նրանք խոսում են անգլերեն միայն ճանապարհորդների ամենապարզ հարցերին պատասխանելու համար:
Ամեն դեպքում, դու ինքդ էլ կարող ես մի փոքր հայերեն սովորել մինչև Հայաստան ժամանելդ: Պարզապես բացիր որևէ առցանց բառարան և սովորիր ողջույնի ու հաջողության մի քանի բառեր և հասարակ արտահայտություններ, որոնք կհեշտացնեն շփումը:
Կլիմա
Տեղակայված ծովի մակարդակից 380 - 4090 մետր բարձրության վրա՝ Հայաստանում առկա են ութ աշխարհագրական ու յոթ կլիմայական գոտիներ: Երկրի տարածքի մոտ 90 տոկոսը ընկած է ծովի մակարդակից մինչև 1000 մ բարձրության վրա գտնվող լեռների վրա: Ու չնայած Հայաստանը արևային երկիր է, ջերմաստիճանը սեզոնների ընթացքում կարող է զգալիորեն տարբեր լինել:
Այնպես որ վերցրու թեթև հագուստ ամռան համար՝ պատրաստվելով նաև հանկարածակի անձրևներին, ու տաք հագուստ ձմռան ամիսների համար:
Անվտանգություն
Հայաստանը ԱՊՀ ամենաապահով երկրներից է՝ հանցագործության ցածր մակարդակով: Զբոսաշրջիկների համար անվտանգ է ճամփորդել երկրում ու գիշերային զբոսանքներ կատարել մայրաքաղաք Երևանում:
Այնուամենայնիվ, մի մոռացիր զգուշության մասին, եղիր ողջամիտ ու պահպանիր մանր հանցագործություններից խուսափելու ընդհանուր կանոնները, ինչպես կանեիր այլ երկրներում: