Սևանա լիճ
Սևանա լիճը գտնվում է 1900 մետր բարձրության վրա՝ Գեղարքունիքի մարզում։ Այն համարվում է Հայաստանում գեղատեսիլ վայրերից մեկը: Համարվում է բարձր լեռնային խոշոր լիճ և երկրագնդում քաղցրահամ ջուր ունեցող երկրորդ բարձրադիր լիճը:
Սևանավանք
Սևանավանքը գտնվում է Սևանի թերակղզում, որտեղից բացվում է գրավիչ և անմոռանալի տեսարան դեպի Սևանալիճ: Վանքը հիմնադրել է Գրիգոր Ա Լուսավորիչը, 305 թվականին՝ հեթանոսական մեհյանի տեղում: Աշոտ Բագրատունու դուստրը այստեղ հետագայում հիմնել է նաև Սուրբ Առաքելոց և Սուրբ Հովհաննես Կարապետի եկեղեցիները: Այդ իսկ պատճառով, վանքը հայտնի է նաև Մարիամաշեն անվանմամբ:
Հաղարծնի վանական համալիր
Հաղարծինը 10-րդ դարի հայկական վանական համալիր է: Վանքը ծաղկում է ապրել 12-13-րդ դարերի սկզբին: Տեղի տեսարժան վայրերից է նաև վանքի տարածքում գտնվող Բագրատունիների տոհմի ավագ ներկայացուցիչ՝ Սմբատ Բագրատունու աճյունը:
Գոշավանք
Գոշավանքը համարվել է ժամանակի լավագույն կրթական համալիրներից մեկը: Հիմնադրվել է Մխիթար Գոշի կողմից՝ Գետիկ վանքի մոտակայքում, որը ավերվել է երկրաշարժից: Անվան առաջացումը կապված է հենց Մխիթար Գոշի հետ:
Գոշի լիճ
Գոշի լիճ անվանումը կապված է հասարակական գործիչ Մխիթար Գոշի անվան հետ: Գտնվում է Գոշ գյուղից 2.2 կիլոմետր հեռավորության վրա: Առաջացել է սողանքապատվարային գործընթացների հետևանքով: Դեպի Գոշի լիճ այցելությունը կարող է համարվել վերականգնողական հանգստի անբաժան մի մաս:
Ուշադրություն՝ դեպի Գոշի լիճ քայլարշավի երկարությունը երկկողմանի 5 կմ է, մասնակիցները իրենց հետ պետք է ունենան 1 օրվա սնունդ, ջուր, քայլարշավին հարմար սպորտային հագուստ և կոշիկներ: