Հայաստանի մշակութային գանձերը 7-օրյա տուր | DESTINATION ARMENIA

Ընդհանուր տեղեկատվություն

Օր 1

Առաջին օրը դիմավորելով Զվարթնոցի օդանավակայանից կտեղափոխվենք Երևան։ Ողջույնի ընթրիքը կլինի ազգագրական մշակութային ծրագրով հայկական ազգագրական երգերով և պարերով: Երեկոյան կլինի ոտքով զբոսանք քաղաքի կենտրոնով՝ հիանալու Երևանի ջերմ փողոցներով: Հյուսիսային պողոտայով կլինի զբոսանք դեպի Հանրապետության Հրապարակ: Գիշերակացը կլինի Երևանում։

Օր 2 

Առավոտյան կունենանք նախաճաշ հյուրանոցում, որից հետո կրկին կկատարենք մի փոքր շրջայց Երևանի փողոցներում։ Կտեսնենք քաղաքի հիմնական տեսարժան վայրերը։ Այնուհետև կուղևորվենք Վաղարշապատ քաղաք, որտեղ է գտնվում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։ Մայր Տաճարից  բացի կտեսնենք նաև Սբ․ Հռիփսիմե և Գայանե վանքերը։ Հետադարձի ճանապարհին կայցելենք ճարտարապետական եզակի նմուշ՝ Զվարթնոց տաճարը։ Այնուհետև գիշերակացը կլինի Երևանում։ 

Օր 3

Առավոտյան ունենալով նախաճաշ հյուրանոցում, կուղևորվենք դեպի Կոտայք, ճանապարհին կունենանք կանգառ Չարենցի կամարի մոտ։ Այնուհետև այցելություն դեպի ժայռափոր Գեղարդավանք,  որը ընդգրկված է UNESCO-ի համաշխարհային մշակութային արժեքների ցանկում։ Այստեղ ունենալու ենք մասնակցություն հայկական ավանդական լավաշի պատրաստմանը։ Հաջորդիվ կայցելենք Գառնիի հեթանոսական տաճարը, արտեղ կունենանք ճաշ Գառնի ռեստորանում։ Այնուհետ վերադարձ դեպի  Երևան։ 

Օր 4

Նախաճաշելով  հյուրանոցում կշարժվենք դեպի Խոր Վիրապի վանք, որտեղից բացվում է անկրկնելի տեսարան դեպի Արարատ լեռը։ Հաջորդ կանգառը կլինի «Թռչունների» քարանձավի մոտ, որտեղ վերջերս հայտնաբերել են աշխարհի հնագույն կոշիկն ու 6000 տարեկան գինեգործարանը: Կայցելենք նաև Նորավանք վանական համալիրը, որը հայ ճարտարապետության գլուխգործոցն է։ Գիշերակացը կրկին կլինի Երևանում։  

Օր 5

Առավոտյան նախաճաշելով հյուրանոցում կուղևորվենք դեպի Ծաղկաձոր, որը հայտնի լեռնադահուկային հանգստավայր է Հայաստանում: Այստեղ կարող ենք այցելել Կեչառիսի վանական համալիրը, որը հիմնադրվել է 11-րդ դարում: Այնուհետև ուղևորվելով դեպի Սևանա լիճ, կարող ենք այցելել նաև Սևանավանք, որը գտնվում է լճի թերակղզու վրա։ Այնուհետև կլինի այց դեպի մեկ այլ առողջարանային քաղաք՝ Դիլիջան, որը շատ հաճախ անվանում են հայկական Շվեյցարիա կամ փոքրիկ Շվեյցարիա: Գիշերակացը կլինի Դիլիջանում։ 

Օր 6

Նախաճաշ հյուրանոցում: Դիլիջանում կունենանք զբոսանք վայլելելով առողջարանային քաղաքի բնության բույրը։ Այնուհետ կունենանք այցելություն դեպի Հաղարծնի վանական համալիր (X- XIV դդ.) և ուղևորություն դեպի Գոշավանք (XII-XIII դդ.): Կունենանք ճաշ Դիլիջանում և վերադարձ դեպի Երևան:

Օր 7

Առավտյան՝ նախաճաշ հյուրանոցում և այնուհետ մեկնում դեպի օդանավակայան։

Օրակարգ

Երևան: Երևանը մեր պետության մայրաքաղաքն է՝ մեր երկրի սիրտը և տրանսպորտային հանգույցը ամբողջ Հայաստանի համար։ Մեր երկրի գիտական, մշակութային և տնտեսական կենտրոնը։ Քաղաքը ավելի քան 2․800 տարեկան է:

Էջմիածին: Հաջորդ քաղաքը, որն ունի հավասարաչափ նշանակություն Հայաստանի համար՝ հոգևոր քաղաք Էջմիածինն է։ Այն մեծությամբ չորրորդ քաղաքն է։ Քաղաքում կա  եկեղեցի, որոնցից է մեկն է նաև Էջմիածնի Մայր տաճարը, որը Հայաստանում գլխավոր եկեղեցին է։ 

Զվարթնոց: UNESCO-ի hամաշխարհային մշակութային արժեքների ցանկում գտնվող այս հուշարձանը կառուցվել է Գրիգոր Լուսավորչի և Տրդատի հանդիպման վայրում։ Զվարթնոցի ճարտարապետությունը յուրօրինակ է Հայաստանի համար և ունեցել է զգալի ազդեցություն հայկական ճարտարապետության վրա։

Գառնի: Տաճարը գտնվում է Ազատ գետի աջ ափին և տարածքում պահպանված միակ հեթանոսական տաճարն է, որը թվագրվում է մ․թ․ա 1-ին դար։ Այն կառուցվել է ի պատիվ հեթանոսական արևի աստված Միհրի։

Գեղարդ: Գեղարդավանքը կամ Քարայների վանքը Հայաստանում կառուցված ամենահին եկեղեցիների շարքին է դասվում։ Այստեղ է պահվել հայտնի Սբ․ Գեղարդը, որը Հայաստան է բերել Թադեոս առաքյալը։

Վերնիսաժ: Երևանի կենտրոնում գտնվող այս տոնավաճառում ներկայացված են հայ արվեստագետների ձեռքի աշխատանքներ, արվեստի նմուշներ, գորգեր, ոսկերչական իրեր, երաժշտական գործիքներ և բազմաթիվ այլ նմուշներ։

Խոր Վիրապ: Այս վանք-ամրոցը հայտնի է իր խոր փոսով, որտեղ պահվել է Գրիգոր Լուսավորիչը` քրիստոնեությունը որպես պետական կրոն քարոզելու համար։ Այստեղ Լուսավորիչը անցկացրել է շուրջ 14 տարի։

Նորավանք: Ճարտարապետության այս գլուխգործոցը գտնվում է Վայոց Ձորի մարզում։ Կարմիր կիրճերով շրջապատված այս կառույցը 10-14-րդ դարերի վանական համալիր է, որի ճարտարապետը եղել է հայտնի վարպետ Մոմիկը։

Արենի: Այս գյուղում է գործում հայտնի Արենի գինու գործարանը, որը հայտնի է իր արենի մառան և արենի գիդեոն յուրօրինակ գինու տեսակներով, որոնք ձեռք են բերել համաշխարհային նշանակություն։

Ծաղկաձոր: Քաղաքը լեռնակլիմայական առողջավայր է։ Այստեղ են գտնվում քաղաքից դեպի Թեղենիսի լեռը տանող ճոպանուղին, հանգստյան տներ և տուրիստական մի շարք բազաներ։ 

Ի՞նչ է ներառված

Բարձրակարգ և հարմարավետ տրանսպորտ
Գիդ-էքսկուրսավարի ծառայություն
Հյուրանոցի արժեք (DBL/TWN/TPL)
Նախաճաշ
Մուտքի տոմսեր
Ողջույնի ընթիք
Խմելու ջուր մեքենայում
Տեղափոխում Հայաստան
Ալկոհոլային խմիչքներ
Սնունդ

Կարևոր է իմանալ

Գները նշված են մի անձի հաշվարկով երկտեղանոց սենյակում։

Ցանկության դեպքում կարող եք ընտրել այլ հյուրանոց Հայաստանում։

Ծրագիրը կարող է փոփոխվել ըստ ձեր ցանկության։

Գինը խմբերի դեպքում
6 անձ - 592 USD / 8 անձ - 544 USD / 10 անձ - 516 USD / 12 անձ - 483 USD / 18 անձ - 435 USD 

Մեկնարկի վայր / ժամ

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա /
Դիտել հասցեն Google Maps-ում

Չեղարկման պայմաններ

Դուք կարող եք չեղարկել ձեր ամրագրումը տուրից 7 Օր առաջ ՝ ամբողջական գումարի վերադարձով։

Ընկերություն

One Way Tour

Հայաստանի մշակութային գանձերը 7-օրյա տուր

7 days
7 գիշեր
Հայաստան
ԱՆԳ, ՌՈՒՍ, ՀԱՅ
+
group
Խնդրում ենք նկատի ունենալ, որ գինը կարող է տարբեր լինել՝ կախված մարդկանց քանակից
Գները՝ կախված մարդկանց քանակից
Մասնակիցներ
EN

ԱՎԵԼԻՆ...

Կապուտաչյա Սևան, Կանաչագեղ Դիլիջան` Սևան (Սևանավանք), Հաղարծին վանական համալիր, զբոսանք Դիլիջանի ամենահին փողոցով, Պարզ լիճ, Եղնիկների ֆերմա, ավանդական ճաշ

9 hours
Ընտանեկան
֏14900

Շրջայց-էքսկուրսիա Երևանում, Էջմիածին (Հռիփսիմե, Գայանե, Մայր տաճար - դրսից, «Էջմիածնի գանձերը» թանգ.), Զվարթնոց

6 hours
Մշակութային-պատմական
֏8900

Հումորի քաղաք Գյումրի՝ Հառիճավանք, շրջայց քաղաքով, Ձիթողցյանց թանգարան, Սև Բերդ, Կարմրավոր եկեղեցի, ավանդական ճաշ

10 hours
Ճանաչողական
֏14900

Հին Արենի գինու գործարան (էքսկուրսիա և համտես), Տաթև (հետադարձը «Տաթևեր» ճոպանուղիով), Խնձորեսկի քարանձավեր և ճոճվող կամուրջ

15 hours
Մշակութային-պատմական
֏18900

Հաղպատ վանք, Զարնի-Պարնի քարայրաամրոցային համալիր, Ախթալա ամրոց, Սանահինի վանք

13 hours
Մշակութային-պատմական
֏12900

Խոր Վիրապի վանք, Նորավանք, Հին Արենի գինու գործարան (էքսկուրսիա և համտես), Արենի-1 (Թռչունների քարանձավ)

9 hours
Ճանաչողական
֏9900

Գառնիի տաճար, Գեղարդ վանք, Լավաշի թխման վարպետաց դաս

6 hours
Ճանաչողական
֏8900

Ամբերդի ամրոց, Արագած լեռ, Քարի լիճ, Հայոց այբուբենի հուշարձան, Սաղմոսավանք, ավանդական քաղցրավենիքի պատրաստում հայկական գյուղում

9 hours
Մշակութային-պատմական
֏9900