Այցելիր Հայաստան | Destination Armenia
armenian cultural heritage
Welcome to Armenia
Բազմաթիվ մշակույթների խաչմերուկում գտնվող այս երկիրը ամենաճիշտ նպատակակետն է քեզ համար: Բացահայտիր Հայաստանի բարձրաձիգ լեռները, սուզվիր երկրի նրբագեղ բնության մեջ, ոգեշնչվիր հարուստ պատմությամբ ու համտեսիր համեղ և գավառային ուտելիքներով լի խոհանոցը:

ՃԱՆԱՉԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Երևան

Երևանը Հայաստանի մշտապես բաբախող սիրտն է՝ լի ժամանցով և ուրախությամբ: Մայրաքաղաքում է տեղակայված քաղաքային շարժն ապահովող բոլոր ժամանցի և սննդի վայրերը: Այստեղ կյանքը միշտ եռում է:

Արմավիր

Արմավիրում ծանոթանալու ես Հայաստանի ոգու և հանճարի միասնությանը: Այն շրջապատված է բազում հնավայրերով, որոնք համարվում են հայկական քաղաքակրթության հիմնական կենտրոնները:

Լոռի

Լոռին մշտադալար գորգ է` պատված ծաղկուն բուսականությամբ: Մարզի տարածքով է հոսում Դեբեդ գետը: Մարզում է գտնվում Դսեղ գյուղը, որտեղ ծնվել է հայոց մեծ գրող Հովհաննես Թումանյանը: Գյուղում է գտնվում նաև մի շարք թանգարաններ և մշակույթային կենտրոններ:

Արարատ

Արարատը հարուստ է ժայռոտ տեղանքներով, գեղատեսիլ լեռներով և փոփոխվող կլիմայով: Արարատի մարզը հայտնի է գյուղատնտեսական նշանակությամբ: Այստեղ են մշակվում տարատեսակ մրգեր, բանջարեղեններ և բույսեր:

Տավուշ

Տավուշը տեղակայված է Հայաստանի հյուսիսում՝ վայրի ու խիտ անտառներում: Մարզում է գտնվում անտառախիտ Դիլիջանը և Պարզ լիճը՝ իր խաղաղ և հանգստացնող միջավայրով: Տարածաշրջանը լի է թթվածնով հարուստ լեռնային մաքուր օդով, հանքային բուժիչ ջրերով և մեղմ կլիմայով:

Կոտայք

Կոտայքը առողջարանների և էքստրեմալ սպորտաձևերի կենտրոնն է ինչպես ձմռանն, այնպես էլ ամռանը: Մարզում է գտնվում Ծաղկաձոր քաղաքը, որը Հայաստանի լեռնադահուկային սպորտի կենտրոնն է:

Արագածոտն

Արագածոտնը գտնվում է երեք լեռների միջև, որտեղ կարող ես նայել գիշերային երկնքին ու հետևել աստղերին: Արագածոտնի մարզում է գտնվում Բյուրականի նշանավոր աստղադիտարանը, որը հիմնադրվել և տասնամյակներ անընդմեջ ղեկավարել է աշխարհռչակ գիտնական Վիկտոր Համբարձումյանը։

Շիրակ

Շիրակը թանգարան է բաց երկնքի տակ՝ լի հնագույն ժամանակների մասին պատմություններով ու հուշարձաններով: Շիրակի մարզում է գտնվում արվեստի և մշակույթի մայրաքաղաք Գյումրին՝ լի հայ ֆիլմերում նկարահանված տեսարաններով, թանգարաններով և պատմամշակույթային արժեք ունեցող շինություններով:

Սյունիք

Սյունիքը բարձրավանդակ է՝ երկնաքեր գագաթներով, խորհրդավոր ձորերով ու կիրճերով: Այստեղ էր գտնվում 13-րդ դարում ստեղծված Հայաստանի ամենահին համալսարանը՝ Գլաձորը։

Վայոց ձոր

Վայոց ձորը սքանչելի լեռնային բնաշխարհ է, որի գեղեկցությունից մոռանում ես շնչել: Վայոց ձորի Արենի քարանձավում է հայտնաբերվել աշխարհի ամենահին 5500֊ամյա կաշվե կոշիկը:

Գեղարքունիք

Գեղարքունիքը բարձր լեռների արանքում թաքնված լազուրե գեղեցկուհու տունն է: Այստեղ է գտնվում կապուտաչյա Սևանա լիճը իր թերակղզով և պատմամշակույթային կառույցներով:

video
video
video
video
video
video
Հայաստան․ երազանքի երկիր ճանապարհորդների համար:.

By

By

By

By

ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ