ԻՆՉ ՀԱՄՏԵՍԵԼ

Վերադառնալ

ԻՆՉ ՀԱՄՏԵՍԵԼ

Ազգային խոհանոց

Հայաստանը ավանդական ուտեստների երկիր է, որտեղ բաղադրատոմսերը սերնդից սերունդ փոխացվող ընտանեկան գաղտնիք են, որտեղ խոհարարներն ամեն օր վերափոխում են ավանդականն ու սովորական ուտեստների փոխարեն իսկական համային փորձառություն են ստեղծում: 

Երևանում ու Հայաստանի այլ քաղաքներում կան բազմաթիվ ռեստորաններ, որտեղ կարելի է գտնել ավանդական կերակրատեսակներ: Պատրաստ եղիր մասնակցելու մեծ ընթրիքների, խմելու հայկական կոնյակ, փորձարկելու ազգային ուտեստներ ու քաղցրեղեն: Եւ հիշիր մի քանի անուն, որոնց մասին պարտադիր պետք է հարցնել մատուցողին, ինչպես օրինակ՝ լավաշ, տոլմա, հարիսա, ժենգյալով հաց ու խաշ: 

Ու եթե անգամ պատրաստվում ես ճաշել տեղի բնակիչներից մեկի տանը, համոզված եղիր՝ ընտանեկան համեղ ուտեստների ավանդական համը երբեք չես մոռանալու: 

Գինեգործության ավանդույթներ

Գինու սիրահա՞ր ես: Ուրեմն Հայաստանը քո սիրելի երկիրը կդառնա, որովհետև հայկական մշակույթի հիմնաքարերից մեկը գինեգործության ավանդույթն է: Ըստ Աստվածաշնչի՝ գինեգործության սկիզբը կապված է ժամանակակից Հայաստանի տարածաշրջանի հետ, քանի որ Մեծ ջրհեղեղից հետո Նոյը հենց Արարատի լեռան ստորոտում տնկեց առաջին որթատունկը: 

Հայաստանում կան խաղողի մի քանի էնդեմիկ տեսակներ ու անծայրածիր խաղողի այգիներ, որոնք էլ հենց ոլորտի զարգացման գլխավոր գործոններն են: Վերջին տարիներին, սակայն, գինու արտադրությունը Հայաստանում էլ ավելի զարգացավ բազմաթիվ գործարանների բացման շնորհիվ: 

Այնպես որ, եթե սիրում ես համտեսել տարատեսակ գինիներ, կարող ես ոչ միայն փորձարկել հայկական էնդեմիկ համերն, այլև կատարել շրջայցեր տարածաշրջանային գործարաններում ու իմանալ Հայաստանի գինեգործության ավանդույթներն ու գաղտնիքները: 

Գաստրո տուրեր

Հայաստանն ուսումնասիրելու ամենահամեղ ձևերից մեկը գաստրո տուրերն են, որոնց միջոցով կարող ես համտեսել տարածաշրջանային ուտեստներ ու ըմպելիքներ, ինպես նաև ծանոթանալ դրանք պատրաստող մարդկանց հետ: 

Անկախ նրանից՝ մսակեր ես, բուսակեր, թե վեգան, այստեղ սոված չես մնա, քանի որ Հայաստանը ողջ տարին շարունակվող խնջույքների երկիր է՝ սեզոնային օրգանական բերքով, բացառիկ կանաչեղենով, ընդեղենով, մրգերով ու բանջարեղենով, ինչպես նաև պանրի ու մսի լայն տեսականիով: 

ԱՎԵԼԻՆ