Default Title

Ընդհանուր տեղեկատվություն

Բերկրի Գաստրոբակը գտնուվում է Հայաստանի ամենահայտնի և սիրված զբոսաշրային ուղղություններից մեկում՝ Տավուշի մարզի Ենոքավան գյուղում։ Բերկրի գաստրոբակում կարող եք զգալ իրական հայկական հյուրընկալությունը։

Գաստրոբակում կարող եք մասնակցել հայկական ավանդական ուտեստի՝ տոլմայի պատրաստման վարպետաց դասին։ Տոլման Հայաստանում շատ տարածված և սիրված ճաշատեսակ է։ Հայաստանում պատրաստվում են տոլմայի տարբեր տեսակներ՝ խաղողի թփով, կաղամբով, սեզոնային տարբեր բանջարեղեններով։ 

Վարպետաց դասի ընթացքում դուք կպատրաստեք թփով տոլմա։ Տոլմայի պատրաստման համար դուք կնախապատրաստեք մսի խճողակը, ապա այն կփաթաթեք խաղողի թփի մեջ։ Երբ տոլման եփվի դուք կհամտեսեք ձեր պատրաստած ուտեստը։

Ի՞նչ է ներառված

Վարպետության դաս
Հայկական տոլմայի համտես (5 հատ)

Կարևոր է իմանալ

Ամրագրումը հնարավոր է 3 անձից սկսած

Մեկնարկի վայր

1-ին փողոց, 1-ին նրբանցք, տուն 1
Դիտել հասցեն Google Maps-ում

Ընկերություն

Berkri Gastro Yard

Չեղարկման պայմաններ

Դուք կարող եք չեղարկել ձեր ամրագրումը տուրից 1 Օր առաջ ՝ ամբողջական գումարի վերադարձով։

Հայկական տոլմայի վարպետաց դաս

1 hours
1 +
ՀԱՅ, ՌՈՒՍ
Խնդրում ենք նկատի ունենալ, որ գինը կարող է տարբեր լինել՝ կախված մարդկանց քանակից
Գները՝ կախված մարդկանց քանակից
Մասնակիցներ
HY

ԱՎԵԼԻՆ...