Գալի՞ս ես Գյումրի գարեջրվելու։ «Գարեջրի օր» փառատոնը նպատակ ունի աշխարհին ցույց տալ հայկական գարեջրի բազմադարյա պատմությունն ու արմատները։
Մենք ցանկանում ենք ցույց տալ, թե որքան հին քաղաքակրթության ունի յուրաքանչյուր գարեջուր արտադրող, բարձրացրնել մեր դիրքերը արտաքին շուկայում՝ արտերկրում հայկական գարեջրի առաջմղման հիման վրա և Հայաստանը դարձնել զբոսաշրջային հիմնական ուղղություն՝ բազմաթիվ զբոսաշրջիկներին ներգրավելով մեր երկիր։
Փ առատոնը տեղի կունենա օգոստոսի 20-ին Գյումրիում ՝ ժամը 14:00-23:00-ը, Սայաթ-Նովա փողոցում (Դրամատիկական թատրոնի հարևանությամբ):
Փառատոնն ունի մի քանի գոտի՝ •Գաստրո գոտի - ներառում է սննդի և գարեջրի համտեսում: •Երաժշտական գոտի - ելույթ կունենան ամենատաղանդավոր խմբերը:
•Մշակութապատմական - կներկայացվի հայկական գարեջրի պատմությունը, գարեջրի հնագույն արմատներն ու մշակույթը: •Փառատոնային խաղերի գոտի - փառատոնում կանցկացվեն բազմաթիվ խաղեր և մրցույթներ: •Վարպետության դասեր - այցելուները կիմանան գաղտնիքները, ինչպես ճիշտ համադրել սննունդը գարեջրի հետ։
Փաթեթը գնելիս կարող եք միայն գարեջրի տաղավարներից օգտվել ներառված տոմսակների քանակի շրջանակում։ Տոմսակները առանձին ևս վաճառվելու են փառատոնի օրը։ Սննդի տաղավարներից օգտվելու համար պետք է գնել արդեն տվյալ սննդի տաղավարից այն ինչ ցանկանում եք։