Central Kitchen Armenia-ն ստեղծվել է 44 օրյա պատերազմի օրերին, համախմբելով մի շարք խոհարարների, որոնք կենտրոնական խոհանոցում կամավորական հիմունքերով ամենօրյա թարմ սնունդ էին պատրաստում դրա կարիքը ունեցող պատերազմից տուժած հայրենակիցների համար: Պատերազմական օրերին Central Kitchen Armenia-ն կազմակերպեց առաջին վարպետաց դասը արցախցի փոքրիկների հետ: Հիմա Central Kitchen Armenia-ն լավագույն ժամանցային խոհարարական հարթակն է Հայաստանում, որը սպասում է Ձեզ Food Park-ում:
Central Kitchen Armenia-ի միջոցառումնեն ունեն հագեցած ծրագիր։ Այստեղ անց են կացվում տարբեր խոհանոցների, թեմաների և ձևաչափերի վարպետաց դասեր:
Այս վարպետաց դասերը հիանալի տարբերակ են ձեր կարևոր օրը անմոռանալի դարձնելու համար :Այստեղ դուք կանցկացնեք համեղ, գեղեցիկ, տարբերվող և բազում զգացողություններով լի օր: Central Kitchen Armenia-ի պրոֆեսիոնալ նկարահանող խումբը ողջ ընթացքում կֆիքսի օրվա հետաքրքիր պահերն ու կադրերը՝ դարձնելով այն ավելի հիշվող և գեղեցիկ:
Central Kitchen Armenia-ում կարող եք մասնակցել հայկական խոհանոցի վարպետաց դասին։ Վարպետաց դասի ընթացքում ձեզ կդիմավորեն Կենտրնական խոհանոցում, կտրամադրեն գոգնոցները։ Վարպետաց դասի ընթացքում ձեզ սպասվում է ողջույնի հուրասիրություն, խմիչք, կոմպլիմենտ, քաղցրավենիք և գինու համտես։ Վարպետաց դասի ընթացքում դուք կպատրաստեք հետևյալ ուտեստները՝
Նախուտեստ - Սմբուկով սոուս
Աղցան - Իչ բուլղիրով
Հիմնական ուտեստ - Էջմիածնի Տոլմա բանջարեղենով
Աղանդեր - Հալվա պաղպաղակով
Վարպետաց դասը կուղեկցվի հետաքրքիր վիկտորինաներով և մրցույթներով։ Դասի վերջում ձեզ կհանձնվեն մասնակցության սերտիֆիկատները և պատրաստած ուտեստների տեխնիկական քարտերը։ Վերջում կունենաք խմբային ֆոտո, որը ձեզ միշտ կհիշեցնի այս հետաքրքիր փորձառության մասին։
Ամրագրումը հնարավոր է 10 անձից սկսած
Բոլոր մասնակիցներին տրամադրվում են պատրաստված ճաշատեսակների տեխնիկական քարտերը և բաղադրատոմսերը։
Բոլոր մասնակիցներին տրվում է անհատական պարագաներ, գոգնոցներ, դանակներ, տախտակներ և այլն։