TERMS OF SERVICE

Ծառայության պայմանները

  1. Ներածություն

Բարի գալուստ Destination Travel Group ՍՊԸԸնկերություն», «մենք», «մեր», «մեզ»): Քանի որ Դուք հենց նոր այցելեցիք մեր Ծառայության պայմանները բաժինը, խնդրում ենք մի պահ  կանգ առեք, վերցրեք մի բաժակ սուրճ և ուշադիր կարդացեք  հետևյալ էջերը: Ձեզանից կպահանջվի մոտավորապես 20 րոպե:

 

Այս Ծառայության պայմանները Պայմաններ», «Ծառայության պայմաններ») կարգավորում են Ձեր կողմից destinationarmenia.am
հասցեով գործող մեր վեբ էջերի օգտագործումը, որը գործարկվում է  «Destination Travel Group» ՍՊԸ-ի կողմից:

 

Մեր Գաղտնիության քաղաքականությունը նաև կարգավորում է Ձեր կողմից մեր Ծառայության օգտագործումը և բացատրում է, թե ինչպես ենք մենք հավաքագրում, պաշտպանում և բացահայտում այն ​​տեղեկությունները, որոնք ստացվում են երբ Դուք օգտվում եք մեր վեբ էջերից: Խնդրում ենք կարդալ Գաղտնիության քաղաքականությունը այստեղ՝Privacy Policy

 

Մեզ հետ Ձեր համաձայնությունը ներառում է այս Պայմանները և մեր Գաղտնիության քաղաքականությունը Համաձայնագրեր»): Դուք ընդունում եք, որ կարդացել և հասկացել եք Համաձայնագրերը և համաձայնում եք հետևել դրանց:

 

Եթե Դուք ​​համաձայն չեք (կամ չեք կարող հետևել ) Պայմանագրերի հետ, ապա չեք կարող օգտվել մեր Ծառայությունից, սակայն խնդրում ենք տեղեկացնել մեզ այդ մասին [email protected] էլ.փոստով, որպեսզի մենք փորձենք լուծում գտնել: Սույն Պայմանները վերաբերում են բոլոր այցելուներին, օգտատերերին և այլոց, ովքեր ցանկանում են մուտք գործել կամ օգտվել Ծառայությունից:

 

Շնորհակալություն պատասխանատվության համար։

 

  1. Հաղորդակցություններ

 

Ստեղծելով օգտահաշիվ մեր Ծառայությունում ՝ Դուք համաձայնվում եք բաժանորդագրվել տեղեկագրերին, մարքեթինգային կամ գովազդային նյութերին և այլ տեղեկություններին, որոնք մենք կարող ենք ուղարկել: Այնուամենայնիվ, Դուք կարող եք հրաժարվել ստանալ մեզանից այս հաղորդակցության տեսակներից որևէ մեկը կամ բոլորը՝ հետևելով ապաբաժանորդագրության հղմանը կամ էլ. նամակ ուղարկելով։

 

  1. Գնումներ

 

Եթե ​​ցանկանում եք գնել որևէ ապրանք կամ ծառայություն, որը հասանելի է Ծառայությունում Գնումներ») , Ձեզանից կարող է պահանջվել տրամադրել Ձեր գնմանն առընչվող որոշակի տեղեկատվություն, ներառյալ, առանց սահմանափակման, Ձեր վարկային քարտի համարը, վարկային քարտի վավերականության ժամկետը, Ձեր վճարային հասցեն և  առաքման տվյալները:

 

Դուք ներկայացնում և երաշխավորում եք, որ (I) Դուք օրինական իրավունք ունեք օգտագործելու ցանկացած վարկային քարտ(քարտեր) կամ վճարման այլ եղանակ(եղանակներ)՝ ցանկացած Գնման հետ կապված, և որ (II) տեղեկատվությունը, որը Դուք մեզ տրամադրում եք , ճշմարիտ է, ճիշտ է և ամբողջական:

 

Մենք կարող ենք օգտագործել երրորդ կողմի ծառայությունները՝ վճարումը հեշտացնելու և գնումներն ավարտին հասցնելու նպատակով: Տրամադրելով Ձեր տվյալները՝ Դուք իրավունք եք տալիս մեզ տրամադրել այդ տեղեկատվությունը այս երրորդ կողմերին, համաձայն մեր Գաղտնիության քաղաքականության:

 

Մենք իրավունք ունենք ցանկացած պահի մերժել կամ չեղարկել Ձեր պատվերը՝  հետևյալ պատճառներով և ոչ միայն՝ ապրանքի կամ ծառայության հասանելիություն, ապրանքի կամ ծառայությունների նկարագրության կամ գնային սխալներ, պատվերի սխալ կամ այլ պատճառներ։

 

Մենք իրավունք ունենք մերժել կամ չեղարկել Ձեր պատվերը, եթե կասկածվում է խարդախություն կամ չարտոնված կամ անօրինական գործարք:

 

4. Մրցույթներ, վիճակախաղեր և առաջարկներ

 

Ծառայության միջոցով հասանելի ցանկացած մրցույթներ, վիճակախաղեր կամ այլ առաջարկներ (հավաքական՝ «Առաջարկներ») կարող են կարգավորվել կանոններով, որոնք առանձին են այս Ծառայության պայմաններից: Եթե մասնակցում եք որևէ ակցիայի, խնդրում ենք ծանոթանալ գործող կանոններին, ինչպես նաև մեր Գաղտնիության քաղաքականությանը: Եթե ակցիայի կանոնները հակասում են այս Ծառայությունների պայմաններին, ապա կիրառվում են ակցիայի կանոնները:

 

5. Վճարների փոփոխություններ

 

<> ՍՊԸ-ն, իր հայեցողությամբ և ցանկացած ժամանակ, կարող է փոփոխել բաժանորդագրությունների վճարները: Բաժանորդային վճարի ցանկացած փոփոխություն ուժի մեջ կմտնի այդ ժամանակվա ընթացիկ վճարային ցիկլի վերջում:

 

<> ՍՊԸ-ն Ձեզ կտրամադրի խելամիտ նախնական ծանուցում բաժանորդային վճարների ցանկացած փոփոխության մասին, որպեսզի Դուք հնարավորություն ունենաք դադարեցնել Ձեր բաժանորդագրությունը՝ նախքան այդ փոփոխության ուժի մեջ մտնելը:

 

Ձեր կողմից Ծառայության հետագա օգտագործումը բաժանորդային վճարի փոփոխության ուժի մեջ մտնելուց հետո, վկայում է,որ Դուք համաձայն եք վճարել բաժանորդային վճարի փոփոխված արժեքը:

 

 

6. Գումարի վերադարձ

Բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի, վճարված բաժանորդային վճարները վերադարձման ենթակա չեն։

 

7. Բովանդակություն

Այս Ծառայության  մեջ կամ դրա միջոցով հայտնաբերված բովանդակությունը «Destination Travel Group» ՍՊԸ-ի սեփականությունն է կամ օգտագործվում է թույլտվությամբ: Դուք չեք կարող տարածել, փոփոխել, փոխանցել, վերօգտագործել, ներբեռնել, վերահրապարակել, պատճենել կամ օգտագործել նշված Բովանդակությունը՝ ամբողջությամբ կամ մասնակի, առևտրային նպատակներով կամ անձնական շահի համար՝ առանց մեր կողմից նախնական գրավոր թույլտվության:

 

8. Արգելված օգտագործում

Դուք կարող եք օգտագործել Ծառայությունը միայն օրինական նպատակներով և Պայմանների համաձայի: Դուք համաձայնում եք չօգտագործել Ծառայությունը՝

 

(ա) Որևէ կերպ, որը խախտում է ցանկացած կիրառելի ազգային կամ միջազգային օրենք կամ կանոնակարգ:

 

(բ) անչափահասներին շահագործելու, վնասելու կամ շահագործելու փորձ կատարելու նպատակով՝ նրանց ցանկացած եղանակով անպատշաճ բովանդակություն մատակարարելով  կամ այլ կերպ:

 

(գ) փոխանցել կամ ուղարկել ցանկացած գովազդ կամ գովազդային նյութեր, ներառյալ ցանկացած «անպետք փոստ», «շղթայական նամակ», «սպամ» կամ որևէ այլ նմանատիպ առաջարկներ:

 

(դ) ներկայանալ Ընկերության, Ընկերության աշխատակցիայլ օգտատիրոջ կամ որևէ այլ անձի կամ կազմակերպության փոխարեն:

 

(ե) Ցանկացած ձևով, որը խախտում  է այլոց իրավունքները, կամ ցանկացած անօրինական , սպառնացող, խարդախ կամ վնասակար եղանակով, կամ որն ունի որևէ անօրինական, հակաիրավական, խարդախ կամ վնասակար նպատակ կամ գործունեություն:

 

(զ) ներգրավվել ցանկացած այլ գործունեության մեջ, որը սահմանափակում կամ արգելում է որևէ մեկին օգտագործել կամ բավականություն ստանալ մեր  Ծառայությունից, կամ որը, ինչպես սահմանված է մեր կողմից, կարող է վնասել կամ վիրավորել Ընկերությանը կամ Ծառայությունից օգտվողներին կամ ենթարկել նրանց պատասխանատվության:

 

Ի հավելումն, Դուք համաձայնվում եք՝

 

(ա) Չօգտագործել Ծառայությունը որևէ եղանակով, որը կարող է անջատել, ծանրաբեռնել, վնասել կամ խաթարել Ծառայությունը կամ միջամտել որևէ այլ կողմի  Ծառայությունից օգտվելուն, ներառյալ ծառայության միջոցով իրական ժամանակում գործունեություն ծավալելու նրանց կարողությանը:

 

(բ) Չօգտագործել որևէ ռոբոտ, սարդ կամ այլ ավտոմատ սարք, գործընթաց կամ միջոց ցանկացած նպատակով Ծառայություն մուտք գործելու համար, ներառյալ Ծառայության ցանկացած նյութի մոնիտորինգը կամ պատճենումը:

 

(գ) Չօգտագործել որևէ ձեռքով իրականացվող գործընթաց՝ վերահսկելու կամ պատճենելու Ծառայության որևէ նյութ կամ որևէ այլ չարտոնված նպատակով՝ առանց մեր նախնական գրավոր համաձայնության:

 

(դ) Չօգտագործել որևէ սարք, ծրագրային ապահովում  կամ սովորական ռեժիմ, որը խոչնդոտում  է Ծառայության պատշաճ աշխատանքին:

 

(ե) Չներկայացնել որևէ վիրուս, տրոյական ձի, որդեր, տրամաբանական ռումբեր կամ այլ նյութեր, որոնք վտանգավոր են  կամ տեխնոլոգիապես վնասակար:

 

(զ) Չփորձել  առանց արտոնագրման մուտք գործել, միջամտել, վնասել կամ խափանել Ծառայության որևէ հատված, սերվերը, որի վրա պահվում է Ծառայությունը, կամ Ծառայության հետ կապված որևէ սերվեր, համակարգիչ կամ  տվյալների բազա:

 

(է) Չգրոհել Ծառայությունը ՝  հարձակման այնպիսի տեսակներով, ինչպիսիք են ՝ <<Ծառայության մերժումը>> կամ տարածված <<Ծառայության մերժումը>>։

 

(ը) Չձեռնարկել ցանկացած գործողություն, որը կարող է վնասել կամ կեղծել Ընկերության վարկանիշը:

 

(թ) Չփորձել  ցանկացած այլ եղանակներով  միջամտել Ծառայության պատշաճ աշխատանքին

 

9Վերլուծություններ

 

Մենք կարող ենք ներգրավել երրորդ կողմի՝ Ծառայություն մատուցողների, վերահսկելու և վերլուծելու՝ թե ինչպես է օգտագործվում  մեր Ծառայությունը։

 

Google Analytics

Google Analytics-ը Google-ի կողմից առաջարկվող վեբ-վերլուծական ծառայություն է, որը հետևում և հայտնում է վեբ կայքի տեղեկատվական հոսքը։ Google-ն օգտագործում է հավաքագրված տվյալները՝ հետևելու և վերահսկելու թե ինչպես է օգտագործվում մեր Ծառայությունը: Այս տվյալները փոխանցվում են Google-ի այլ ծառայություններին: Google-ը կարող է օգտագործել հավաքագրված տվյալները՝ իր սեփական գովազդային ցանցի գովազդը համատեքստելու և անհատականացնելու համար:

 

Google-ի գաղտնիության պայմանների մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք Google-ի Գաղտնիության պայմաններ վեբ էջը՝

https://policies.google.com/privacy?hl=en ։

 

 

Մենք նաև խրախուսում ենք Ձեզ ծանոթանալ Ձեր տվյալները պաշտպանելու Google-ի գաղտնիության քաղաքականությանը https://support.google.com/analytics/answer/6004245 ։

 

10. Անչափահասների գտագործումն արգելվում է

Ծառայությունը նախատեսված է միայն առնվազն տասնութ (18) տարեկան անձանց մուտքի և օգտագործման համար: Մուտք գործելով կամ օգտագործելով Ընկերություններից որևէ մեկը, Դուք հավաստում և ներկայացնում եք, որ Դուք առնվազն տասնութ (18) տարեկան եք և ունեք սույն պայմանագիրը կնքելու և Պայմանների բոլոր դրույթներին և պայմաններին հետևելու լիարժեք լիազորություն, իրավունք և կարողությունԵթե Դուք առնվազն տասնութ (18) տարեկան չեք, Ձեզ արգելվում է մուտք գործել և  օգտվել Ծառայությունից:

 

11. Օգտահաշիվներ

 

Մեր Ծառայությունում օգտահաշիվ ստեղծելիս Դուք երաշխավորում եք, որ Դուք 18 տարեկանից բարձր եք, և որ Ձեր տրամադրած տեղեկությունները ճշգրիտ են, ամբողջական և ակտուալ: Սխալ, թերի կամ հնացած տեղեկատվությունը կարող է հանգեցնել Ծառայության Ձեր օգտահաշվի անհապաղ դադարեցմանը:

 

Դուք պատասխանատու եք Ձեր օգտահաշվի և գաղտնաբառի գաղտնիության պահպանման համար, ներառյալ, չսահմանափակվելով Ձեր համակարգիչ և/կամ օգտահաշիվ մուտքի սահմանափակումով: Դուք համաձայնում եք պատասխանատվություն կրել ցանկացած և բոլոր տեսակի գործողությունների կամ գործունեությունների համար, որոնք տեղի են ունենում Ձեր օգտահաշվի և/կամ գաղտնաբառի ներքո, անկախ նրանից՝ Ձեր գաղտնաբառը մեր Ծառայությունում է, թե երրորդ կողմի ծառայությունում: Դուք պետք է անմիջապես տեղեկացնեք մեզ՝ եթե  տեղեկանում եք Ձեր օգտահաշվի անվտանգության ցանկացած խախտման կամ չարտոնված օգտագործման մասին:

 

Դուք չեք կարող որպես օգտվողի անուն օգտագործել մեկ այլ անձի կամ կազմակերպության անունը, կամ որի  օգտագործումն հակաօրինական է մեզ համար, անուն կամ ապրանքային նշան, որի վրա Ձեզանից բացի տարածվում են նաև  այլ անձի կամ կազմակերպության որևէ իրավունքներ՝ առանց համապատասխան թույլտվության: Դուք չեք կարող որպես օգտվողի անուն օգտագործել վիրավորական, գռեհիկ կամ անպարկեշտ անուն:

 

Մենք իրավունք ունենք հրաժարվել ծառայություն մատուցել, փակել օգտահաշիվները, հեռացնել կամ խմբագրել բովանդակությունը կամ չեղարկել պատվերները մեր հայեցողությամբ:

 

12. Մտավոր սեփականություն

Ծառայությունը և դրա սկզբնական բովանդակությունը (բացառությամբ օգտատերերի  տրամադրված բովանդակությունը), առանձնահատկություններն ու ֆունկցիոնալությունը հանդիսանում են և հանդիսանալու են <> ՍՊԸ-ի և նրա արտոնագրողների բացառիկ սեփականությունը: Ծառայությունը պաշտպանված է հեղինակային իրավունքի, ապրանքանիշի և օտարերկրյա պետությունների այլ օրենքներով: Մեր ապրանքանիշերը և ապրանքային ոճը չեն կարող օգտագործվել կապված որևէ ապրանքի կամ ծառայության հետ ՝ առանց «Destination Travel Group» ՍՊԸ-ի նախնական գրավոր համաձայնության:

 

13. Հեղինակային իրավունքի քաղաքականություն

Մենք հարգում ենք այլոց մտավոր սեփականության իրավունքները: Մեր քաղաքականությունն է՝ արձագանքել ցանկացած հայտարարության, որ Ծառայությունում տեղադրված բովանդակությունը խախտում է ցանկացած անձի կամ կազմակերպության հեղինակային իրավունքը կամ մտավոր սեփականության այլ իրավունքները Խախտում»):

 

Եթե Դուք հեղինակային իրավունքի սեփականատեր եք կամ լիազորված եք որևէ մեկի անունից, և կարծում եք, որ հեղինակային իրավունքով պաշտպանված աշխատանքը պատճենվել է այնպես, որ հեղինակային իրավունքի խախտում է տեղի ունեցել, խնդրում ենք ներկայացնել Ձեր հայցադիմումը [email protected] էլ. փոստին թեմա բաժնում նշելով՝ «Հեղինակային իրավունքի խախտում» և Ձեր հայցադիմումի մեջ ներառեք ենթադրյալ խախտման մանրամասն նկարագրությունը, ինչպես ներկայացված  է ստորև՝ «DMCA-ի ծանուցում և հեղինակային իրավունքի խախտման պահանջների  ընթացակարգը» բաժնում:

 

Դուք կարող եք պատասխանատվության ենթարկվել պատճառած վնասների համար (ներառյալ ծախսերը և փաստաբանների վճարները)՝ ներկայացնելով  խեղաթյուրված կամ անբարեխիղճ պահանջներ մեր ծառայությունում կամ դրա միջոցով հայտնաբերված որևէ բովանդակության համար , որը խախտում է Ձեր հեղինակային իրավունքը։

 

Վերանայված Պայմանների հրապարակումից հետո Պլատֆորմի Ձեր շարունակական օգտագործումը նշանակում է, որ ընդունում և համաձայնում եք փոփոխությունների հետ: Ակնկալվում է, որ Դուք հաճախակի ստուգեք այս էջը, որպեսզի տեղյակ լինեք ցանկացած փոփոխության մասին, քանի որ դրանք պարտադիր են Ձեզ համար:

Շարունակելով մուտք գործել կամ օգտվել մեր Ծառայությունից ցանկացած վերանայման ուժի մեջ մտնելուց հետո, Դուք համաձայնում եք ենթարկվել վերանայված պայմաններին: Եթե Դուք համաձայն չեք նոր պայմաններին, Դուք այլևս լիազորված չեք օգտվել մեր Ծառայությունից:

 

14. DMCA ծանուցում և հեղինակային իրավունքի խախտման մասին հայցադիմումների ընթացակարգը

Դուք կարող եք ծանուցում ներկայացնել Թվային Հազարամյակի հեղինակային իրավունքի մասին օրենքի (DMCA) համաձայն՝ տրամադրելով մեր հեղինակային իրավունքի գործակալին հետևյալ տեղեկությունները գրավոր տեսքով (տե՛ս 17 U.S.C 512(c)(3)՝ լրացուցիչ մանրամասների համար)։

 

ա) այն անձի էլեկտրոնային կամ ֆիզիկական ստորագրությունը, որը լիազորված է գործել հեղինակային իրավունքի սեփականատիրոջ անունից։

 

(բ) հեղինակային իրավունքով պաշտպանված այն աշխատանքի նկարագրությունը, որի հեղինակային իրավունքները Ձեր պնդմամբ խախտվել է, ներառյալ այն URL-ը (այսինքն՝ վեբ էջի հասցեն), որտեղ տեղակայված է  հեղինակային իրավունքով պաշտպանված աշխատանքը կամ հեղինակային իրավունքով պաշտպանված աշխատանքի պատճենը։

 

(գ) URL-ի կամ այլ կոնկրետ վայրի նույնականացում Ծառայությունում, որտեղ գտնվում է այն նյութը, որի հեղինակային իրավունքները  Ձեր  պնդմամբ  խախտվում է։

 

(դ) Ձեր հասցեն, հեռախոսահամարը և էլ. փոստի հասցեն։

 

(զ) Ձեր հայտարարությունը՝ սուտ վկայություն տալու համար պատիժ կրելու փաստի ներքո, առ այն, որ Ձեր ծանուցման մեջ  վերը նշված տեղեկատվությունը ճշգրիտ է, և որ Դուք հեղինակային իրավունքի սեփականատերն եք կամ լիազորված եք գործել հեղինակային իրավունքի սեփականատիրոջ անունից:

 

Դուք կարող եք կապվել մեր հեղինակային իրավունքի գործակալի հետ՝ ուղղարկելով էլ նամակ  [email protected] հասցեին։

 

15. Սխալների հաշվետվություն և հետադարձ կապ

Դուք կարող եք մեզ ուղղակիորեն տրամադրել տեղեկություններ և կարծիքներ սխալների, բարելավման առաջարկների, գաղափարների, խնդիրների, բողոքների և մեր ծառայության հետ կապված այլ հարցերի վերաբերյալ [email protected] հասցեով Հետադարձ կապ»): Դուք ընդունում և համաձայնում եք, որ՝ (I) Դուք չեք պահպանելու, ձեռք բերելու կամ ներկայացնելու որևէ մտավոր սեփականության կամ այլ իրավունք, սեփականության իրավունք կամ շահ Հետադարձ կապի մեջ կամ դրա վերաբերյալ։ (II) Ընկերությունը կարող է ունենալ Հետադարձ կապով պայմանավորված զարգացման գաղափարներ, (III) Հետադարձ կապը չի պարունակում գաղտնի կամ սեփականության մասին տեղեկատվություն Ձեզանից կամ  երրորդ կողմից և (IV) Ընկերությունը հետադարձ կապի հետ կապված գաղտնիության որևէ պարտավորություն չունի: Այն դեպքում, երբ Հետադարձ կապի սեփականության իրավունքի փոխանցումը հնարավոր չէ կիրառելի պարտադիր օրենքների պատճառով, Դուք Ընկերությանը և նրա դուստր ձեռնարկություններին տրամադրում եք բացառիկ, փոխանցելի, անվերադարձ, անվճար, ենթալիցենզավորվող, անսահմանափակ և հավերժ օգտագործման իրավունք ( ներառյալ պատճենել, փոփոխել, ստեղծել ածանցյալ աշխատանքներ, հրապարակել, տարածել և առևտրայնացնել) օգտագործելու Հետադարձ կապը ցանկացած ձևով և ցանկացած նպատակով:

 

16. Այլ վեբ կայքերի հղումներ

Մեր Ծառայությունը կարող է պարունակել  երրորդ կողմի վեբ կայքերի կամ ծառայությունների հղումներ, որոնք չեն պատկանում կամ վերահսկվում «Destination Travel Group» ՍՊԸ-ի կողմից:

 

<> ՍՊԸ-ն չի վերահսկում և պատասխանատվություն չի կրում երրորդ կողմի վեբ կայքերի կամ ծառայությունների բովանդակության, գաղտնիության քաղաքականության կամ գործելակերպի համար: Մենք չենք երաշխավորում այս կազմակերպություններից / անհատներից որևէ մեկի կամ նրանց կայքերի առաջարկները:

 

ԴՈՒՔ ԸՆԴՈՒՆՈՒՄ և ՀԱՄԱՁԱՅՆՈՒՄ ԵՔ, ՈՐ <> ՍՊԸ-Ն ՉՊԵՏՔ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԿՐԻ ԿԱՄ ԻՐԱՎԱՍՈՒ ԼԻՆԻ, ՈՒՂՂԱԿԻ ԿԱՄ ԱՆՈՒՂՂԱԿԻ ԿԵՐՊՈՎ, ՈՐԵՎԷ ՎՆԱՍԻ ԿԱՄ ԿՈՐՈՒՍՏԻ ՀԱՄԱՐ, ՈՐԸ ՊԱՏՃԱՌՎԵԼ Է ԱՅԴՊԻՍԻ ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԻ ՎԵԲ ԿԱՅՔԵՐՈՒՄ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՌԿԱ ԿԱՄ ԴՐԱՆՑ ՄԻՋՈՑՈՎ ՀԱՍԱՆԵԼԻ ՆՄԱՆԱՏԻՊ ՈՐԵՎԷ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ, ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՄ ՎՍՏԱՀԵԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ։

 

ՄԵՆՔ ԽՍՏՈՐԵՆ ԽՈՐՀՈՒՐԴ ԵՆՔ ՏԱԼԻՍ ԿԱՐԴԱԼ ԱՅՆ ՑԱՆԿԱՑԱԾ ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԻ ՎԵԲ ԿԱՅՔԵՐԻ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐՈՆՔ ԴՈՒՔ  ԱՅՑԵԼՈՒՄ ԵՔ:

 

17. Երաշխիքից հրաժարվելը

 

ՍՈՒՅՆ ԾԱՌԱՅՈԻԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՏՈՒՑՎՈՒՄ ԵՆ <<ԻՆՉՊԵՍ ԿԱ>> ԵՎ <<ԻՆՉՊԵՍ ՈՐ ՀԱՍԱՆԵԼԻ Է>> ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՎ։ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՀԱՎԱՍՏՈՒՄ ԿԱՄ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ՉԻ ՏԱԼԻՍ, ՑԱՆԿԱՑԱԾ ՏԵՍԱԿԻ՝ ԱԿՆԵՐԵՎ ԿԱՄ ԵՆԹԱԴՐՅԱԼ, ԻՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՆԱՆ ԳՈՐԾԱՐԿԱՄՆ, ԿԱՄ ԱՅՆՏԵՂ ՆԵՐԱՌՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ, ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՆՅՈՒԹԵՐԻ ՀԱՄԱՐ։

ԴՈՒՔ ԱԿՆԵՐԵՎ ՀԱՄԱՁԱՅՆՎՈՒՄ ԵՔ, ՈՐ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՍՈՒՅՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՄԵԶԱՆԻՑ  ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՑԱՆԿԱՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԻՐԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ՁԵՐ ՄԻԱՆՁՆՅԱ ՌԻՍԿԻ ՏԱԿ Է։

 

ՈՉ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ, ՈՉ ԴՐԱ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՈՐԵՎԷ ԱՆՁ ՉԻ ՀԱՎԱՍՏՈՒՄ ԿԱՄ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ՉԻ ՏԱԼԻՍ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ՀՈՒՍԱԼԻՈՒԹՅԱՆ, ՈՐԱԿԻ, ՃՇԳՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ։

ՉՍԱՀՄԱՆԱՓԱԿԵԼՈՎ ՎԵՐՈՀԻՇՅԱԼԸ, ՈՉ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ, ՈՉ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՀԵՏ ԱՍՈՑԱՑՎՈՂ ՈՐԵՎԷ ՄԵԿԸ ՉԻ ՀԱՎԱՍՏՈՒՄ ԿԱՄ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ՉԻ ՏԱԼԻՍ, ՈՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՑԱՆԿԱՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՄ ԻՐԵՐ, ԿԼԻՆԵՆ ՃՇԳՐԻՏ, ՀՈՒՍԱԼԻ, ԱՆՍԽԱԼ, ԿԱՄ ԱՆԸՆԴՀԱՏ, ՈՐ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՇՏԿՎԵՆ, ՈՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՄ ԴՐԱՆՔ ՀԱՍԱՆԵԼԻ ԴԱՐՁՆՈՂ ՍԵՐՎԵՐՈՒՄ ՉԿԱՆ ՎԻՐՈՒՍՆԵՐ ԿԱՄ ԱՅԼ ՎՆԱՍԱԿԱՐ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐ ԿԱՄ, ՈՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՑԱՆԿԱՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՄ ԻՐԵՐ ՈՐԵՎԷ ԿԵՐՊ ԿՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՆ ՁԵՌ ԿԱՐԻՔՆԵՐԻՆ ԿԱՄ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԻՆ։

 

ՍՈՒՅՆՈՎ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ  Է ԲՈԼՈՐ ՏԵՍԱԿԻ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻՑ՝ ԿԼԻՆԵՆ ԴՐԱՆՔ ԱԿՆԵՐԵՎ ԹԵ ԵՆԹԱԴՐՅԱԼ, ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՄ ՑԱՆԿԱՑԱԾ ԱՅԼ, ՆԵՐԱՌՅԱԼ ԱՌԵՎՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ, ՉԽԱԽՏՈՂ ԵՎ ՈՐՈՇԱԿԻՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԻՏԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ։

 

ՎԵՐՈՀԻՇՅԱԼԸ ՉԻ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ ՈՐԵՎԷ ԵՐԱՇԽԻՔԻ, ՈՐԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԲԱՑԱՌՎԵԼ ԿԱՄ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԵԼ ԸՍՏ ԳՈՐԾՈՂ ՕՐԵՆՔԻ։

 

18. Պատասխանատվության սահմանափակում

ՕՐԵՆՔՈՎ ԱՐԳԵԼՎԱԾ ԴԵՊՔԵՐԻՑ ԲԱՑԻ, ԴՈՒՔ ՎՆԱՍ ՉԵՔ ՀԱՍՑՆԻ  ՄԵԶ ԵՎ ՄԵՐ ԵՆԹԱԿԱՆԵՐԻՆ, ՏՆՕՐԵՆՆԵՐԻՆ, ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ԵՎ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԻՆ ՑԱՎԿԱՑԱԾ ԱՆՈՒՂԱԿԻ, ՊԱՏԺԻՉ, ՀԱՏՈՒԿ,

ՊԱՏԱՀԱԿԱՆ ԿԱՄ ՀԵՏԵՎԱՆՔԱՅԻՆ  ՀԱՍՑՎԱԾ ՎՆԱՍԻ ՊԱՏՃԱՌՈՎ, ԻՆՉՊԵՍ ԷԼ ՈՐ ԴՐԱՆՔ ԱՌԱՋԱՆԱՆ (ՆԵՐԱՌՅԱԼ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՎՃԱՐՆԵՐԸ ԵՎ ԴՐԱ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԲՈԼՈՐ ԾԱԽՍԵՐԸ ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԵՎ ՄԻՋՆՈՐԴ ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃԱՐՆԵՐԸ, ԿԱՄ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԿԱՄ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՄԲ, ԵԹԵ ԱՅԴՊԻՍԻՔ ԿԱՆ, ԱՆԿԱԽ ՆՐԱՆԻՑ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ԿԱՄ ՄԻՋՆՈՐԴ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՄԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ Է ԹԵ ՈՉ), ԱՆԿԱԽ ՆՐԱՆԻՑ ԿԼԻՆԵՆ ԴՐԱՆՔ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ, ԱՆՓՈՒԹՈՒԹՅԱՆ, ԴԱԺԱՆ ԱՐԱՐՔԻ ՀԵՏԵՎԱՆՔ, ԿԱՄ ՍՈՒՅՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿԱՄ ԴՐԱՆԻՑ ԴՈՒՐՍ ԲԽՈՂ, ՆԵՐԱՌՅԱԼ, ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ, ՍՈՒՅՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՑ ԲԽՈԽ ԱՆՁՆԱԿԱՆ ՎԻՐԱՎՈՐԱՆՔ ԿԱՄ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎՆԱՍԻ ՄԱՍԻՆ ՑԱՆԿԱՑԱԾ ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄ, ԵՎ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՑԱՆԿԱՑԱԾ ԴԱՇՆԱՅԻՆ, ՊԵՏԱԿԱՆ, ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ  ՕՐԵՆՔՆԵՐԻ, ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ, ԿԱՆՈՆԻ ԿԱՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԽԱԽՏՈՒՄ, ՆՈՒՅՆԻՍԿ ԵԹԵ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽԱՊԵՍ ՏԵՂՅԱԿ Է ԵՂԵԼ ՆՄԱՆ ՎՆԱՍԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ։ ԲԱՑԻ ՕՐԵՆՔՈՎ ԱՐԳԵԼՎԱԾ ԴԵՊՔԵՐԻ, ԵԹԵ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՆՆ Է, ԱՊԱ  ՍԱ ԿՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ/ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՒՄԱՐԻ ՎՃԱՐՄԱՄԲ, ԵՎ ՈՉ ՄԻ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ՊԱՏԺԻՉ ԿԱՄ ՀԵՏԵՎԱՆՔԱՅԻՆ ՎՆԱՍ ՉԻ ԼԻՆԻ։ ՈՐՈՇ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԵՆ ԹՈՒՅԼԱՏՈՒՄ ՊԱՏԺԻՉ, ՊԱՏՃԱՌԱԿԱՆ ԿԱՄ ՀԵՏԵՎԱՆՔԱՅԻՆ ՎՆԱՍՆԵՐԻ ԲԱՑԱՌՈՒՄԸ ԿԱՄ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄԸ, ՈՒՍՏԻ ՆԱԽԿԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄԸ ԿԱՄ ԲԱՑԱՌՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ՉԿԻՐԱՌՎԵԼ ՁԵՐ ՆԿԱՏՄԱՄԲ:

 

19. Դադարեցում

Մենք կարող ենք դադարեցնել կամ կասեցնել Ձեր օգտահաշիվը և արգելել մուտքը Ծառայություն անմիջապես, առանց նախնական ծանուցման կամ պատասխանատվության, մեր հայեցողությամբ, ցանկացած պատճառով և առանց սահմանափակման, ներառյալ, բայց և չսահմանափակվելով միայն Պայմանների խախտմամբ:

 

Եթե ցանկանում եք դադարեցնել Ձեր օգտահաշիվը, կարող եք պարզապես դադարել Ծառայությունից օգտվել:

 

Պայմանների բոլոր դրույթները, որոնք իրենց բնույթով պետք է ուժի մեջ մնան դադարեցումից հետո, ներառյալ և առանց սահմանափակման, սեփականության իրավունքի դրույթները, երաշխիքների հերքումները, փոխհատուցումը և պատասխանատվության սահմանափակումները, դադարեցումից հետո կպահպանվեն:

 

20. Կառավարող օրենք

Սույն Պայմանները պետք է կառավարվեն և մեկնաբանվեն Հայաստանի օրենքներին համապատասխան՝ առանց հաշվի առնելու դրանց հակասությունը օրենքների դրույթներին:

 

Մեր կողմից սույն Պայմանների որևէ իրավունք կամ դրույթ չկիրառելը չի համարվի հրաժարում այդ իրավունքներից: Եթե դատարանի կողմից սույն Պայմանների որևէ դրույթ անվավեր կամ անիրագործելի ճանաչվի, սույն Պայմանների մնացած դրույթները կմնան ուժի մեջ: Սույն Պայմանները կազմում են մեր Ծառայության վերաբերյալ մեր միջև եղած ամբողջ համաձայնագիրը և գերակայում և փոխարինում են Ծառայության վերաբերյալ մեր միջև եղած նախկին համաձայնությունները:

 

21. Փոփոխություններ Ծառայության մեջ

Մենք իրավունք ունենք հետ կանչելու կամ փոփոխելու մեր Ծառայությունը և ցանկացած ծառայություն կամ նյութ, որը մենք տրամադրում ենք Ծառայության միջոցով՝ մեր հայեցողությամբ՝ առանց ծանուցման: Մենք պատասխանատվություն չենք կրելու, եթե որևէ պատճառով Ծառայության ամբողջ կամ որևէ մասը անհասանելի է որևէ ժամանակ կամ որևէ ժամանակահատվածում: Ժամանակ առ ժամանակ մենք կարող ենք սահմանափակել մուտքը Ծառայության որոշ մասեր կամ ամբողջ Ծառայություն օգտվողների հմար, ներառյալ գրանցված օգտատերերին:

 

 

 

22. Պայմանների փոփոխություններ

Մենք ցանկացած պահի կարող ենք փոփոխել Պայմանները՝ փոփոխված պայմանները տեղադրելով այս կայքում: Ձեր պարտականությունն է պարբերաբար վերանայել այս Պայմանները:

 

23. Հրաժարում և անջատում

Ընկերության կողմից Պայմաններում շարադրված որևէ պայմանից կամ հանգամանքից հրաժարումը չի համարվում այդպիսի պայմանից կամ հանգամանքից հետագա կամ շարունակական հրաժարում, կամ որևէ այլ պայմանից կամ հանգամանքից հրաժարումը և Ընկերության կողմից Պայմաններով նախատեսված իրավունքը կամ դրույթը չպահանջելը չի հանդիսանում նման իրավունքից կամ դրույթից հրաժարում:

 

Եթե Պայմանների որևէ դրույթ դատարանի կամ այլ իրավասու մարմնի  կողմից համարվում է անվավեր, անօրինական կամ անիրագործելի որևէ պատճառով, ապա այդպիսի դրույթը կվերացվի կամ կսահմանափակվի այն նվազագույն չափով, որով Պայմանների մնացած դրույթները կշարունակվեն ամբողջությամբ ուժի մեջի լինել և գործել:

 

 

24. Հաստատում

ՕԳՏՎԵԼՈՎ ՍՈՒՅՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԿԱՄ ՄԵՐ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՅԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ՝ ԴՈՒ ՀԱՅՏՆՈՒՄ ԵՔ, ՈՐ ԿԱՐԴԱՑԵԼ ԵՔ ՏՎՅԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՀԱՄԱՁԱՅՆՈՒՄ ԵՔ ՀԵՏԵՎԵԼ ԱՅԴ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ:

 

25. Կապ մեզ հետ

Տեխնիկական աջակցության համար խնդրում ենք ուղարկել Ձեր կարծիքը, մեկնաբանությունները, հարցումները՝

Էլփոստով՝ [email protected]

Այցելելով մեր կայքի հետևյալ էջը՝ https://destinationarmenia.am/hy/contact-us

Հեռախոսահամարով՝ +37441270705։

Փոստով` ՀՀ, Երևան 0009 Տերյան 105/1: