Գաղտնիության քաղաքականություն

Գաղտնիության քաղաքականություն

Ուժի մեջ մտնելու ամսաթիվը՝ 10/15/2021

1․Ներածություն

 

Բարի գալուստ  «Դեսթինեյշն Թրավել Գրուպ»   ՍՊԸ

«Դեսթինեյշն Թրավել Գրուպ» ՍՊԸ-ն  (“մեզ”, “մենք”, կամմեր”) գործարկում է  destinationarmenia.am կայքը (այսուհետ՝Ծառայություն”)։

Մեր Գաղտնիության Քաղաքականությունը կառավարում է Ձեր այցելությունը destinationarmenia.am կայք, և բացատրում է, թե ինչպես ենք մենք հավաքում, պահպանում և բացահայտում այն տեղեկությունը, որը ստացվում Ձեր կողմից մեր Ծառայություններից օգտվելու արդյունքում։  

Մենք օգտագործում ենք Ձեր տվյալները՝ Ծառայություններ մատուցելու և դրանց որակը բարձրացնելու համար։ Ծառայություններից օգտվելով, Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը,  տեղեկությունը հավաքելու և օգտագործելու համար՝ սույն գաղտնիության քաղաքականության համաձայն։ Սույն Գաղտնիության Քաղաքականության մեջ օգտագործվող տերմիններն ունեն նույն նշանակությունը, ինչ մեր Պայմաններում և դրույթներում, եթե այլ կերպ սահմանված չեն սույն Գաղտնիության Քաղաքականության մեջ:

Մեր Պայմաններն ու դրույթներըՊայմաններ») կարգավորում են մեր Ծառայության ամբողջական օգտագործումը և Գաղտնիության քաղաքականության հետ միասին կազմում են Ձեր համաձայնությունը մեզ հետհամաձայնագիր»):

2․Սահմանումներ

 

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ՝ նշանակում է https://destinationarmenia.am կայքը, որը գործարկվում է «Destination Travel Group » ՍՊԸ-ի կողմից։

 

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ՝ տվյալներ են կենդանի անհատի մասին, ով կարող է նույնականացվել այդ տվյալների հիման վրա (կամ այդ և այլ տեղեկություններից, որոնք կամ մեր տիրապետության տակ են, կամ, ամենայն հավանականությամբ, կարող են հայտնվել մեր տիրապետության տակ):

 

ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՝  տվյալներ են, որոնք հավաքագրվում են ավտոմատ կամ ստեղծվել են Ծառայության օգտագործման կամ  հենց ծառայության ենթակառուցվածքից (օրինակ՝ էջի այցելության տևողությունը):

 

COOKIES՝ փոքր ֆայլեր են, որոնք պահվում են Ձեր սարքավորման մեջ (համակարգիչ կամ շարժական սարք):

 

ՏՎՅԱԼՆԵՐԻ ՎԵՐԱՀՍԿԻՉ՝ նշանակում է ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը (միայնակ, կամ համատեղ կամ այլ անձանց հետ) որոշում է թե ինչ նպատակով կամ ձևով է որևէ անձնական տվյալ մշակվում կամ մշակվելու: Սույն Գաղտնիության Քաղաքականության նպատակնեից ելնելովմենք ենք հանդիսանում Ձեր տվյալները կարգավորողը:

 

ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՈՂՆԵՐ (ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂՆԵՐ)՝ նշանակում է ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը մշակում է տվյալները տվյալների վերահսկիչի անունից: Մենք կարող ենք օգտվել տարբեր Ծառայության Մատակարարների ծառայություններից՝ Ձեր տվյալները ավելի արդյունավետ մշակելու համար:

 

ՏՎՅԱԼՆԵՐԻ ՍՈՒԲՅԵԿՏԸ՝ ցանկացած կենդանի անհատ է, ով հանդիսանում է Անձնական տվյալների սուբյեկտ:

 

ՕԳՏԱՏԵՐԸ՝ մեր Ծառայությունից օգտվող անհատն է: Օգտատերը համապատասխանում է տվյալների սուբյեկտին, որն էլ հանդիսանում է Անձնական տվյալների սուբյեկտ:

3․Տեղեկատվության հավաքում և օգտագործում

Մենք հավաքում ենք մի քանի տարբեր տեսակի տեղեկատվություն տարատեսակ նպատակների համար մատակարարելու և բարելավելու մեր Ծառայությունը Ձեզ համար։

4․Հավաքագրվող տվյալների տեսակները

 

Անձնական տվյալներ

Մեր Ծառայությունից օգտվելիս մենք կարող ենք խնդրել Ձեզ տրամադրել որոշակի անձնական  տվյալներ, որոնք կարող են օգտագործվել Ձեզ հետ կապ հաստատելու կամ նույնականացման համարԱնձնական տվյալներ»): Անձնական տվյալները կարող են ներառել, և չեն սահմանափակվում հետևյալով.

(ա)           Էլ փոստի հասցե 

(բ)            Անուն և ազգանուն

(գ)             Հեռախոսահամր

(դ)             Cookies ֆայլեր և օգտագործման տվյալներ

Մենք կարող ենք օգտագործել Ձեր անձնական տվյալները՝ Ձեզ հետ կապ հաստատելու տեղեկագրերի, մարքեթինգային կամ գովազդային նյութերի և այլ տեղեկությունների միջոցով , որոնք կարող են Ձեզ հետաքրքրել: Դուք կարող եք հրաժարվել ստանալ  մեզանից այս հաղորդակցություններից որևէ մեկը կամ բոլորը ՝ հետևելով ապաբաժանորդագրման հղմանը:

Օգտագործման տվյալներ

Մենք կարող ենք նաև հավաքագրել տեղեկատվություն, որն ուղարկում է Ձեր բրաուզերը, երբ այցելում եք մեր Ծառայություն կամ երբ մուտք եք գործում Ծառայություն շարժական սարքի միջոցովՕգտագործման տվյալներ»):

Այս օգտագործման տվյալները կարող են պարունակել այնպիսի տեղեկություններ ինչպիսիք են Ձեր համակարգչի ինտերնետ արձանագրության հասցեն (օր IP հասցեն), բրաուզերի տեսակը, մեր Ծառայության այն էջերը, որոնք Դուք այցելել եք, Ձեր այցելության ամսաթիվը և ժամը, այդ էջերում անցկացրած ժամանակը, եզակի սարքավորման նույնացուցիչները և այլ դիագնոստիկ տվյալներ։

Երբ դուք մուտք եք գործում  Ծառայություն շարժական սարքով, այս օգտագործման տվյալները կարող են ներառել այնպիսի տեղեկություններ, ինչպիսիք են Ձեր օգտագործած շարժական սարքի տեսակը, Ձեր շարժական սարքի եզակի ID-ն, Ձեր շարժական սարքի IP հասցեն, Ձեր շարժական սարքի օպերացիոն համակարգը, շարժական սարքի ինտերնետ բրաուզերի տեսակը, որ դուք օգտագործում եք, սարքի եզակի նույնացուցիչներ և այլ դիագնոստիկ տվյալներ:

Տեղորոշման տվյալներ

Մենք կարող ենք օգտագործել և պահպանել տեղեկություն Ձեր գտնվելու վայրի մասին, եթե Դուք թույլատրեք (“Տեղորոշման տվյալներ”)։ Մենք օգտագործում ենք այս տվյալները մեր ծառայության ֆունկցիաները տրամադրելու, մեր Ծառայությունը բարելավելու և կարգավորելու համար։

 

Դուք ցանկացած ժամանակ կարող եք միացնել կամ անջատել տեղորոշման ծառայությունները, երբ օգտվում եք մեր Ծառայությունից՝ Ձեր սարքի կարգավորումների միջոցով:

Cookies տվյալների հետևում

Մենք օգտագործում ենք  cookies ֆայլեր և նմանատիպ այլ հետևման տեխնոլոգիաներ, մեր Ծառայությունում ակտիվությանը հետևելու համար և պահպանում ենք որոշ տեղեկություն։

Cookies-ները ֆայլեր են, որոնք պարունակում են փոքր քանակությամբ տվյալներ, որոնք կարող են ներառել եզակի անանուն նույնացուցիչ: Cookies ֆայլերը ուղարկվում են Ձեր բրաուզերին վեբկայքից և պահվում են Ձեր սարքավորման մեջ: Տեղեկություններ հավաքելու և հետևելու, ինչպես նաև մեր Ծառայությունը բարելավելու և վերլուծելու համար օգտագործվում են նաև այլ հետևման տեխնոլոգիաներ, ինչպիսիք են փարոսները, թեգերը և սկրիպտները ։

 

Դուք կարող եք հրահանգել Ձեր բրաուզերին մերժել բոլոր cookies ֆայլերը, կամ ծանուցել երբ cookies ֆայլերն ուղարկվում են։ Այնուամենայնիվ, եթե Դուք չեք ընդունում cookies ֆայլերը, Դուք չեք կարողանա օգտվել մեր Ծառայության որոշ բաժիններից։

Մեր կողմից օգտագործվող Cookies ֆայլերի օրինակներ են՝

(ա) Սեանսային Cookies ֆայլեր։ Մենք օգտագործում ենք սեանսային Cookies ֆայլեր (Session Cookies)  մեր Ծառայությունը գործարկելու համար:

(բ) Նախընտրության Cookies ֆայլեր։ Մենք օգտագործում ենք նախընտրության Cookies ֆայլեր ՝ Ձեր նախապատվությունները և տարբեր կարգավորումները հիշելու համար:

(գ) Անվտանգության Cookies ֆայլեր։ Մենք օգտագործում ենք անվտանգության Cookies ֆայլեր անվտանգության նպատակներով:

(դ) Գովազդային Cookies ֆայլեր։ Գովազդային Cookies ֆայլեր օգտագործվում են Ձեզ մատուցելու գովազդներ , որոնք համապատասխանում են Ձեզ և Ձեր շահերին:

5․Տվյալների օգտագործում

 

<<Destination Travel Group>>  ՍՊԸ-ն օգտագործում է հավաքագրված տվյալները տարբեր նպատակներով

(ա) տրամադրել  և օժանդակել  մեր Ծառայությունը

(բ) տեղեկացնել Ձեզ մեր Ծառայության փոփոխությունների մասին

(գ) թույլ տալ Ձեզ մասնակցել մեր Ծառայության ինտերակտիվ գործառույթներին, Ձեր ընտրությամբ.

դ) տրամադրել հաճախորդներին աջակցություն.

(ե) հավաքագրել վերլուծություններ կամ արժեքավոր տեղեկություններ, որպեսզի մենք կարողանանք բարելավել մեր Ծառայությունը.

(զ) վերահսկել մեր Ծառայության օգտագործումը.

է) հայտնաբերել, կանխել և լուծել տեխնիկական խնդիրները.

(ը) իրականացնել ցանկացած այլ նպատակ, որի համար դուք տրամադրում եք ինֆորմացիան.

(թ) կատարել մեր պարտավորությունները և ապահովել մեր իրավունքների պաշտպանությունը, որոնք բխում են Ձեր և մեր միջև կնքված ցանկացած պայմանագրերից, ներառյալ հաշիվների ներկայացման  և հավաքագրման համար պայմանագրերը

(ժ) տրամադրել Ձեզ ծանուցումներ Ձեր հաշվի և/կամ բաժանորդագրության մասին, ներառյալ ժամկետի ավարտի և երկարացման ծանուցումները, էլեկտրոնային փոստի հրահանգները և այլն.

(ժա) Ձեզ տրամադրել նորություններ, հատուկ առաջարկներ և ընդհանուր տեղեկություններ այլ ապրանքների, ծառայությունների և իրադարձությունների մասին, որոնք մենք առաջարկում ենք, որոնք նման են այն ապրանքներին, որ Դուք արդեն գնել եք կամ որոնց մասին հարցումներ եք արել, եթե Դուք  չեք որոշել չստանալ այդպիսի տեղեկատվություն.

(ժբ) ցանկացած այլ եղանակով, որ մենք կարող ենք նկարագրել, երբ Դուք տրամադրում եք տեղեկատվությունը

(ժգ) Ձեր համաձայնությամբ ցանկացած այլ նպատակով

6․Տվյալների  պահպանում

 

Մենք կպահպանենք Ձեր անձնական տվյալները միայն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է սույն Գաղտնիության Քաղաքականության մեջ նշված նպատակների համար: Մենք կպահպանենք և կօգտագործենք Ձեր անձնական տվյալները այնքանով, որքանով դա անհրաժեշտ է՝ մեր իրավական պարտավորություններին համապատասխանելու համար (օրինակ, եթե մեզանից պահանջվում է պահպանել Ձեր տվյալները՝ գործող օրենքներին համապատասխան), լուծել վեճերը և ապահովել մեր իրավական համաձայնագրերի ու քաղաքականության պահպանումը:

 

Մենք նաև կպահենք Օգտագործման տվյալները ներքին վերլուծության նպատակներով: Օգտագործման տվյալները սովորաբար պահպանվում են ավելի կարճ ժամկետով, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք օգտագործվում են անվտանգության ամրապնդման կամ մեր Ծառայության ֆունկցիոնալությունը բարելավելու համար, կամ երբ մենք ըստ օրենքի պարտավոր ենք պահպանել այս տվյալները ավելի երկար ժամկետներով:

 7․Տվյալների փոխանցում

 

Ձեր տվյալները, ներառյալ անձնական տվյալները, կարող են փոխանցվել և պահպանվել Ձեր նահանգից, գավառից, քաղաքից կամ այլ պետական իրավասությունից դուրս գտնվող համակարգիչներում, որտեղ տվյալների պաշտպանության օրենքը կարող է տարբերվել Ձեր իրավական համակարգի տվյալների պաշտպանության օրենքից։

Եթե դուք գտնվում եք Միացյալ Նահանգներից դուրս և ընտրում եք տեղեկատվություն տրամադրել մեզ, խնդրում ենք նկատի ունենալ, որ մենք տվյալները, այդ թվում անձնական տվյալները, փոխանցում ենք Միացյալ Նահանգներ և մշակում դրանք այնտեղ:

Սույն գաղտնիության քաղաքականության հետ Ձեր համաձայնությունը և նման ինֆորմացիայի տրամադրումը, խոսում են  այդ փոխանցմանը Ձեր համաձայնության մասին։

<<Destination Travel Group>>  ՍՊԸ-ն կձեռնարկի բոլոր ողջամիտ անհրաժեշտ քայլերը, որպեսզի Ձեր տվյալները լինեն ապահով և համաձայն սույն Գաղտնիության Քաղաքականության և  չփոխանցվեն մի կազմակերպության կամ երկրի եթե չկան համապատասխան վերահսկողություն, այդ թվում՝ Ձեր տվյալների և այլ անձնական տվյալների անվտանգությունը:

8․Տվյալների բացահայտում

Մենք կարող ենք բացահայտել մեր հավաքագրած  կամ Ձեր կողմից տրամադրված անձնական տվյալները, հետևյալ դեպքերում՝

(ա) Բացահայտում իրավապահ մարմինների համար

Որոշ հանգամանքներում մեզանից կարող է պահանջվել բացահայտել Ձեր անձնական տվյալները, եթե դա պահանջվում է օրենքով կամ ի պատասխան պետական մարմինների վավերական հարցումների:

(բ) Բիզնես գործարք

Եթե մենք կամ մեր դուստր ձեռնարկությունները ներգրավված են միաձուլման, ձեռքբերման կամ ակտիվների վաճառքի մեջ, Ձեր անձնական տվյալները կարող են փոխանցվել:

գ) Այլ դեպքեր

Մենք կարող ենք նաև բացահայտել Ձեր տվյալները՝

(գ1) մեր դուստր ձեռնարկություններին և մասնաճյուղերին։

 

9․Տվյալների անվտանգությունը

 

Ձեր տվյալների անվտանգությունը կարևոր է մեզ համար, բայց հիշեք, որ ինտերնետային փոխանցման և էլեկտրոնային պահպանման ոչ մի մեթոդ 100% անվտանգ չէ։ Չնայած, մենք ձգտում ենք օգտագործել կոմերցիոն առումով ընդունելի միջոցներ Ձեր անձնական տվյալները պաշտպանելու համար, սակայն մենք չենք կարող երաշխավորել դրանց բացարձակ անվտանգությունը։

 

10․Տվյալների պաշտպանության Ձեր իրավունքները ըստ տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգի (General Data Protection Regulation (GDPR)

 

Եթե ​​դուք Եվրամիության (ԵՄ) և Եվրոպական տնտեսական տարածաշրջանի (ԵՏԱ) բնակիչ եք, դուք ունեք տվյալների պաշտպանության որոշակի իրավունքներ, որոնք ապահովվում են Տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգով: – Տես ավելին https://eur-lex.europa.eu/eli/reg/2016/679/oj ։

 

Մենք նպատակ ունենք ձեռնարկել խելամիտ քայլեր, որոնք թույլ կտան Ձեզ ուղղել, փոփոխել, ջնջել կամ սահմանափակել Ձեր անձնական տվյալների օգտագործումը:

 

Եթե ​​ցանկանում եք տեղեկացված լինել, թե ինչ անձնական տվյալներ ենք մենք պահում Ձեր մասին և եթե ցանկանում եք, որ դրանք հեռացվեն մեր համակարգերից, խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ էլնամակով՝ [email protected] ։

 

Որոշ հանգամանքներում դուք ունեք տվյալների պաշտպանության հետևյալ իրավունքները՝

 

(ա) իրավունք մուտք գործել, թարմացնել կամ ջնջել Ձեր մասին մեր ունեցած տեղեկությունները

 

բ) շտկելու իրավունք: Դուք իրավունք ունեք շտկելու Ձեր տեղեկությունները, եթե այդ տեղեկատվությունը սխալ է կամ թերի.

 

գ) առարկելու իրավունք: Դուք իրավունք ունեք առարկել մեր կողմից  Ձեր անձնական տվյալների  մշակմանը.

 

դ) սահմանափակման իրավունք։ Դուք իրավունք ունեք պահանջելու, որ մենք սահմանափակենք Ձեր անձնական տեղեկատվության մշակումը.

 

ե) տվյալների տեղափոխելիության իրավունք: Դուք իրավունք ունեք ունենալ Ձեր անձնական տվյալների կառուցվածքային, մեքենայաընթեռնելի և լայն կիրևառելիություն ունեցող ձևաչափով պատճենը.

 

զ) համաձայնությունը հետ կանչելու իրավունք: Դուք նաև իրավունք ունեք ցանկացած պահի հետ վերցնել Ձեր համաձայնությունը, երբ մեզ անհրաժեշտ է Ձեր համաձայնությանը Ձեր անձնական տեղեկությունները մշակելու համար։

 

Խնդրում ենք նկատի ունենալ, որ մենք կարող ենք խնդրել Ձեզ հաստատել Ձեր ինքնությունը՝ նախքան նման հարցումներին պատասխանելը: Խնդրում ենք նկատի ունենալ, որ հնարավոր է մենք  չկարողանանք Ծառայություն մատուցել առանց որոշ անհրաժեշտ տվյալների:

 

Դուք իրավունք ունեք բողոքելու Տվյալների պաշտպանության մարմնին Ձեր անձնական տվյալների հավաքագրման և օգտագործման վերաբերյալ: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք Եվրոպական տնտեսական տարածաշրջանում (ԵՏԱ) տվյալների պաշտպանության Ձեր տեղական մարմնին:

11․ Տվյալների պաշտպանության Ձեր  իրավունքները՝ Կալիֆորնիայի Գաղտնիության պաշտպանության օրենքի համաձայն (CalOPPA)

Կալիֆորնիայի Գաղտնիության պաշտպանության օրենքը  առաջին պետական ​​օրենքն է երկրում, որը պահանջում է առևտրային կայքերից և առցանց ծառայություններից հրապարակել Գաղտնիության Քաղաքականություն: Օրենքը տարածվում է Կալիֆոռնիայի սահմաններից դուրս՝ ԱՄՆ-ում (և հնարավոր է աշխարհում) գտնվող անհատից կամ ընկերությունից, որը գործարկում է Կալիֆոռնիայի սպառողներից անձը հաստատող տեղեկատվություն հավաքող վեբկայքեր, պահանջելու որպեսզի իրենց վեբկայքում հրապարակեն Գաղտնիության Քաղաքականություն՝ որտեղ հստակ նշվում  են հավաքագրվող տեղեկությունների տեսակները և այն անհատները, ում փոխանցվելու են այդ տեղեկությունրը է, և հետևելու այս քաղաքականությանը: – Տես ավելին այստեղ՝ https://consumercal.org/about-cfc/cfc-education-foundation/california-online-privacy-protection-act-caloppa-3/ ։

Ըստ Կալիֆորնիայի Գաղտնիության պաշտպանության օրենքի, մենք համաձայն ենք հետևյալի հետ.(ա) օգտվողները կարող են անանուն այցելել մեր կայք։

(բ) մեր Գաղտնիության քաղաքականության հղումը ներառում է «Գաղտնիություն» բառը և հեշտությամբ կարելի է գտնել վերոնշյալ  էջում՝ մեր կայքի գլխավոր էջում։

(գ) օգտատերերը կտեղեկացվեն մեր գաղտնիության քաղաքականության ցանկացած փոփոխության մասին Գաղտնիության քաղաքականության էջում։

դ) օգտատերերը կարող են փոխել իրենց անձնական տվյալները՝ ուղարկելով մեզ էլեկտրոնային նամակ [email protected]  հասցեին:

«Չհետևել» ազդանշանների մեր քաղաքականությունը

Մենք ընդունում ենք «Չհետևել» ազդանշանները և չենք հետևում, չենք տեղադրում cookies ֆայլեր  և չենք օգտագործում գովազդ, երբ բրաուզերում  միացված է «Չհետևել»  մեխանիզմը: «Չհետևել» ֆունկցիան նախապատվությամբ է, որը Դուք կարող եք սահմանել Ձեր վեբ բրաուզերում՝ տեղեկացնելու կայքերին, որ չեք ցանկանում, որ Ձեզ հետևեն:

Դուք կարող եք միացնել կամ անջատել «Չհետևել» ֆունկցիան՝ այցելելով Ձեր վեբ բրաուզերի Նախապատվություններ կամ Կարգավորումներ էջ:

12․Ձեր տվյալների պաշտպանության իրավունը՝ ըստ Կալիֆորնիայի սպառողների  գաղտնիության մասին օրենքի  (California Consumer Privacy Act (CCPA))

Եթե Դուք Կալիֆորնիայի քաղաքացի եք, Դուք իրավունք ունեք իմանալ, թե ինչ տվյալներ ենք մենք հավաքագրում, խնդրել հեռացնել  և չվաճառել (փոխանցել) Ձեր տվյալները։ Ձեր տվյալների պաշտպանության իրավունքից օգտվելու համար, Դուք կարող եք որոշ հարցումներ կատարել և հարցնել մեզ թե՝

(ա) Ինչ անձնական տեղեկություններ ունենք մենք Ձեր մասին: Եթե ​​ներկայացնեք տվյալ հարցումը, մենք կտրամադրենք Ձեզ՝

 

(I) Ձեր մասին մեր հավաքագրված անձնական տեղեկատվության կատեգորիաները:

 

(II) Այն աղբյուրների կատեգորիաները, որոնցից մենք հավաքագրում ենք Ձեր  անձնական տվյալները:

 

(III) Ձեր անձնական տվյալները հավաքելու կամ վաճառելու բիզնես կամ առևտրային նպատակը:

 

(IV) Երրորդ կողմերի կատեգորիաները, որոնց փոխանցում ենք անձնական տվյալներ:

 

(v) Ձեր մասին մեր հավաքած անձնական տեղեկատվության հատուկ հատվածները:

 

(VI) Անձնական տեղեկատվության կատեգորիաների ցանկը, որը մենք վաճառել ենք, ինչպես նաև ցանկացած այլ ընկերության կատեգորիաները, որին մենք դրանք վաճառել ենք: Եթե ​​մենք չենք վաճառել Ձեր անձնական տվյալները, մենք Ձեզ կտեղեկացնենք այդ մասին։

 

(VII) Անձնական տեղեկատվության կատեգորիաների ցանկ, որոնք մենք բացահայտել ենք բիզնես նպատակներով, ինչպես նաև ցանկացած այլ ընկերության կատեգորիաները, որին մենք փոխանցել ենք Ձեր անձնական տեղեկությունները:

Խնդրում ենք նկատի ունենալ, որ Դուք իրավունք ունեք, խնդրել մեզ տրամադրել Ձեզ այս տեղտեկությունը 2 անգամ 12 ամսյա ժամկետում։ Սույն հարցումը կատարելու դեպքում, տրամադրվող տեղեկությունը կարող է սահմանափակվել անցած 12 ամիսների ընթացքում Ձեր մասին հավաքագրված տեղեկություններով։

(բ) Ձեր անձնական տվյալները ջնջելու նպատակով: Եթե ​​դուք կատարեք այս հարցումը, մենք կջնջենք մինչ Ձեր հարցումը Ձեր մասին  մեր ունեցած Ձեր անձնական տվյալները մեր գրառումներից և կուղղորդենք ծառայություններ մատուցողներին անել նույնը: Որոշ դեպքերում անձնական տվյալների ջնջումը կարող է իրականացվել տեղեկատվության ապանույնականացման միջոցով: Եթե ​​որոշեք ջնջել Ձեր անձնական տվյալները, հնարավոր է չկարողանաք օգտվել որոշ գործառույթներից, որոնք պահանջում են Ձեր անձնական տվյալների կառավարումը:

(գ) Ձեր անձնական տվյալների վաճառքը դադարեցնելու համար: Եթե Դուք Ձեր անձնական տվյալների վաճառքը դադարեցնելու հարցում ներկայացնեք, ​​մենք կդադարեցնենք դրանց վաճառքը: Եթե ​​դուք Կալիֆորնիայի բնակիչ եք, Ձեր անձնական տվյալների վաճառքից հրաժարվելու  Ձեր հարցումը ներկայացնելու համար սեղմեք «Մի վաճառեք իմ անձնական տվյալները» մեր գլխավոր էջի ներքևում։

Խնդրում ենք նկատի ունենալ, որ եթե մեզ խնդրեք ջնջել կամ դադարեցնել Ձեր տվյալների վաճառքը, դա կարող է ազդել մեզ հետ աշխատելու Ձեր փորձի վրա, և դուք չեք կարող մասնակցել որոշ ծրագրերի կամ օգտվել անդամակցության ծառայություններից, որոնք պահանջում են Ձեր անձնական տվյալների օգտագործումը: Բայց ոչ մի դեպքում մենք խտրական վերաբերմունք չենք դրսևորելու Ձեր նկատմամբ՝ Ձեր իրավունքներից օգտվելու համար:

Վերը նկարագրված՝ Կալիֆորնիայի տվյալների պաշտպանության Ձեր իրավունքներից, օգտվելու համար խնդրում ենք ուղարկել Ձեր հարցում (հարցումներ)ը հետևյալ միջոցներից որևէ մեկով.

Էլ նամակով՝ [email protected]

Ձեր տվյալների պաշտպանության իրավունքները, որոնք նկարագրված են վերևում, ապահովվում են Կալիֆորնիայի սպառողների գաղտնիության մասին ակտով, հակիրճ՝ ԿՍԳԱ (CCPA): Ավելին իմանալու համար այցելեք Կալիֆորնիայի օրենսդրական տեղեկատվության պաշտոնական կայքը: ԿՍԳԱ-ն (CCPA) ուժի մեջ է մտել 01/01/2020թ.։

13․Ծառայություններ մատուցողներ

Մենք կարող ենք ներգրավել երրորդ կողմի ընկերությունների և անհատների՝Ծառայություններ մատուցողներ») մեր Ծառայությանը աջակցելու, մեր անունից Ծառայություն մատուցելու, Ծառայության հետ կապված ծառայություններ մատուցելու համար կամ մեզ օգնելու  վերլուծել, թե ինչպես է օգտագործվում մեր Ծառայությունը:

Այս երրորդ կողմերին հասանելի են  Ձեր անձնական տվյալները, միայն մեր անունից՝ այդ խնդիրները կատարելու նպատակով  և նրանք պարտավոր են չհրապարակել կամ օգտագործել դրանք որևէ այլ նպատակով:

 14․Վերլուծություններ

 

Մենք կարող ենք ներգրավել երրորդ կողմի՝ Ծառայություն մատուցողների վերահսկելու և վերլուծելու թե ինչպես է օգտագործվում  մեր Ծառայությունը։

 

Google Analytics

Google Analytics-ը Google-ի կողմից առաջարկվող վեբ-վերլուծական ծառայություն է, որը հետևում և հայտնում է վեբ կայքի տեղեկատվական հոսքը։ Google-ն օգտագործում է հավաքագրված տվյալները՝ հետևելու և վերահսկելու թե ինչպես է օգտագործվում մեր Ծառայությունը: Այս տվյալները փոխանցվում են Google-ի այլ ծառայություններին: Google-ը կարող է օգտագործել հավաքագրված տվյալները՝ իր սեփական գովազդային ցանցի գովազդը համատեքստելու և անհատականացնելու համար:

 

Google-ի գաղտնիության պայմանների մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք Google-ի Գաղտնիության պայմաններ վեբ էջը՝

https://policies.google.com/privacy?hl=en ։

Մենք նաև խրախուսում ենք Ձեզ ծանոթանալ Ձեր տվյալները պաշտպանելու Google-ի գաղտնիության քաղաքականությանը https://support.google.com/analytics/answer/6004245 ։

15․CI/CD գործիքներ

Մենք կարող ենք օգտագործել երրորդ կողմի՝ Ծառայություններ մատուցողների, մեր Ծառայության զարգացման գործընթացի ավտոմատացման համար:

GitHub

GitHub-ը տրամադրվում է GitHub, Inc.-ի կողմից:

GitHub-ը ծրագրավորման հարթակ է՝ տեղադրելու և վերանայելու կոդը, նախագծերը կառավարելու և ծրագրային սպասարկման համար:

Լրացուցիչ տեղեկություններ, այն մասին թե GitHub-ը ինչ տվյալներ է հավաքագրում և ինչ նպատակով,  և ինչպես է ապահովվում տվյալների պաշտպանությունը, այցելեք GitHub-ի Գաղտնիության քաղաքականության էջ՝

https://help.github.com/en/articles/github-privacy-statement.

16Գովազդ

Մենք կարող ենք օգտագործել երրորդ կողմի Ծառայություններ մատուցողների, Ձեզ գովազդ ցուցադրելու համար՝ օգնելով  Ձեզ աջակցել և պահպանել մեր Ծառայությունը:

Google AdSense DoubleClick Cookie

Google-ը, որպես երրորդ կողմի վաճառող, օգտագործում է Cookie ֆայլեր՝ մեր Ծառայությունում գովազդ ցուցադրելու համար: Google-ի կողմից DoubleClick Cookie -ի օգտագործումը իրեն և իր գործընկերներին հնարավորություն է տալիս գովազդներ մատուցել մեր օգտատերերին՝ հիմնվելով մեր Ծառայություն կամ ինտերնետի այլ կայքեր այցելության վրա:

 

Դուք կարող եք հրաժարվել DoubleClick Cookie-ի օգտագործումից հետաքրքրության վրա հիմնված գովազդի համար՝ այցելելով Google Ads-ի կարգավորումների վեբ էջը՝ http://www.google.com/ads/preferences/ ։

17 Վարքագծային վերամարքետինգ

<<Destination Travel Group>>  ՍՊԸ-ն օգտագործում է վերամարքետինգային ծառայություններմեր Ծառայություն Ձեր այցելությունից հետո, Ձեզ  երրորդ կողմի վեբ կայքերում գովազդ ցուցադրելու համար։ Մենք և մեր երրորդ կողմի մատակարարները օգտագործում ենք cookies ֆայլեր՝ մեր Ծառայություն Ձեր անցյալ այցելությունների հիման վրա գովազդներ մատուցելու, օպտիմալացնելու և Ձեզ տեղեկացնելու  համար։

Google Ads (AdWords)

Google Ads (AdWords) վերամարքեթինգային ծառայությունը տրամադրվում է Google Inc.-ի կողմից:

Դուք կարող եք հրաժարվել Google Analytics-ից  գովազդի ցուցադրման համար և կարգավորել Google Display Network-ի գովազդը՝ այցելելով Google Ads-ի կարգավորումների էջը՝ http://www.google.com/settings/ads ։

Google-ը նաև խորհուրդ է տալիս տեղադրել Google Analytics-ից հրաժարվելու բրաուզերի հավելումըhttps://tools.google.com/dlpage/gaoptout  – Ձեր վեբ բրաուզերի համար: Google Analytics-ից հրաժարվելու բրաուզերի հավելումը այցելուներին հնարավորություն է տալիս կանխել իրենց տվյալների հավաքագրումը և օգտագործումը Google Analytics-ի կողմից:

Google-ի գաղտնիության պայմանների մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք Google-ի Գաղտնիության պայմանների վեբ էջը՝  https://policies.google.com/privacy?hl=en ։

Ֆեյսբուք

Facebook-ի վերամարքեթինգի ծառայությունը տրամադրվում է Facebook Inc.-ի կողմից։

Հետաքրքրությունների վրա հիմնված գովազդի մասին  Դուք կարող եք իմանալ ավելին Facebook–ից այցելելով հետևյալ էջը՝ https://www.facebook.com/help/164968693837950 ։

 

Facebook-ի հետաքրքրությունների վրա հիմնված գովազդից հրաժարվելու համար հետևեք Facebook-ի այս հրահանգներին՝ https://www.facebook.com/help/568137493302217 ։

 

Facebook-ը հավատարիմ է Թվային գովազդի դաշինքի կողմից հաստատված առցանց վարքագծային գովազդի ինքնակարգավորման սկզբունքներին: Դուք կարող եք նաև հրաժարվել Facebook-ից և այլ մասնակից ընկերություններից ԱՄՆ-ում Թվային գովազդի դաշինքի  միջոցով՝ http://www.aboutads.info/choices/ , Կանադայում՝ Կանադայի Թվային գովազդի դաշինքի միջոցով՝ http://youradchoices.ca/  կամ Եվրոպական ինտերակտիվ թվային գովազդի դաշինքի միջոցով Եվրոպայում՝ http://www.youronlinechoices.eu/ կամ անջատեք Ձեր շարժական սարքավորման կարգավորումները:

 

Facebook-ի գաղտնիության քաղաքականության պրակտիկայի մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք Facebook-ի տվյալների քաղաքականության էջը ՝ https://www.facebook.com/privacy/explanation ։

 18 Վճարումներ

 

Ծառայության շրջանակներում մենք կարող ենք տրամադրել վճարովի ապրանքներ և/կամ ծառայություններ: Այդ դեպքում մենք օգտագործում ենք երրորդ կողմի ծառայություններ վճարումների մշակման համար (օրինակ՝ վճարային համակարգեր):

Մենք չենք պահելու կամ հավաքելու Ձեր վճարային քարտի տվյալները: Այդ տեղեկատվությունը ուղղակիորեն տրամադրվում է մեր երրորդ կողմի վճարային համակարգերին, որոնք օգտագործում են Ձեր անձնական տվյալները համաձային իրենց Գաղտնիության Քաղաքականության: Այս վճարային համակարգերը հավատարիմ են PCI-DSS-ի կողմից սահմանված չափանիշներին, որոնք կառավարվում են PCI Անվտանգության ստանդարտների խորհրդի ի կողմից, որը հանդիսանում է Visa, Mastercard, American Express և Discover ապրանքանիշերի համատեղ աշխատանքը: PCI-DSS պահանջներն օգնում են ապահովել վճարային տեղեկատվության անվտանգ մշակումը:

Մենք համագործակցում ենք, հետևյալ վճարային համակարգերի հետ՝

 

PayPal կամ Braintree:

Նրանց Գաղտնիության Քաղաքականության հետ կարող եք ծանոթանալ՝  https://www.paypal.com/webapps/mpp/ua/privacy-full ։

 

19 Այլ կայքերի հղումներ

Մեր Ծառայությունը կարող է պարունակել այլ կայքերի հղումներ, որոնք չեն կառավարվում մեր կողմից։ Եթե Դուք անցնեք երրորդ կողմի հղումով, Դուք կուղղորդվեք դեպի երրորդ կողմի կայք էջ։ Մենք խստորեն խորհուրդ ենք տալիս ծանոթանալ Ձեր այցելած յուրաքանչյուր կայքի Գաղտնիության Քաղաքականությունը։

Մենք չենք վերահսկում և պատասխանատվություն չենք կրում երրորդ կողմի կայքերի կամ ծառայությունների բովանդակության, գաղտնիության քաղաքականության կամ գործելակերպի համար:

 

20 Երեխաների Գաղտնիությունը

Մեր ծառայությունները նախատեսված չեն մինչև 13 տարեկան երեխաների համար (“Երեխաներ”)։

Մենք գիտակցաբար չենք հավաքում  անձնական տվյալներ 13 տարեկանից ցածր երեխաներից: Եթե դուք տեղյակ եք, որ երեխան մեզ տրամադրել է անձնական տվյալներ, խնդրում ենք կապվել մեզ հետ: Եթե մենք տեղեկանում ենք, որ հավաքագրել  ենք անձնական տվյալներ երեխաներից՝ առանց ծնողների համաձայնության հաստատման, մենք քայլեր ենք ձեռնարկում այդ տեղեկատվությունը մեր սերվերներից հեռացնելու համար:

21 Փոփոխություններ սույն Գաղտնիության Քաղաքականության մեջ

Մենք ժամանակ առ ժամանակ կարող ենք թարմացնել մեր Գաղտնիության Քաղաքականությունը: Մենք Ձեզ կտեղեկացնենք ցանկացած փոփոխության մասին՝ այս էջում տեղադրելով Գաղտնիության նոր քաղաքականությունը:

Մենք  կտեղեկացնենք Ձեզ էլ.փոստի և/կամ մեր Ծառայության մեջ տեսանելի ծանուցման միջոցով՝ նախքան փոփոխության ուժի մեջ մտնելը և կթարմացնենք «ուժի մեջ մտնելու ամսաթիվը» այս Գաղտնիության քաղաքականության վերևում:

Խորհուրդ է տրվում պարբերաբար վերանայել Գաղտնիության Քաղաքականությունը որևէ փոփոխության համար: Սույն Գաղտնիության քաղաքականության փոփոխություններն ուժի մեջ են մտնում, երբ դրանք տեղադրվում են այս էջում:

 22 Կապ մեզ հետ

Սույն Գաղտնիության Քաղաքականության հետ կապված հարցերի դեպքում, խնդրում ենք կապվել մեզ հետ՝

Էլ-նամակով՝ Info@destinationarmenia.am

 Այցելելով Կապ մեզ հետ էջը մեր կայքում: