Վահե Մաիլյանը 4-րդ սերնդի փայտագործ և քայլարշավային զբոսավար է Իջևանում: Վահեն Իջևանի կենտրոնում գտնվող իր արհեստանոցում փայտագործության դասեր է կազմակերպում այցելուների համար, պատրաստելով զարդեր /նաև տեղական կիսաթանկարժեք քարերով/, խոհանոցային պարագաներ և քանդակներ: Վահեն ցուցադրում է փայտի փորագրության իր հմտությունները փայտի կտորների և ծառարմատների վրա, որոնք նա հավաքում է իր արշավի ընթացքում։
Վահեն կազմակերպում է տարատեսակ քայլարշավներ Իջևանի տարածաշրջանում, որոնց ընթացքում կարող եք բացահայտել տարածաշրջանի չքնաղ բնությունը, ծանոթանալ տեղանքի պատմությանը, ինչպես նաև հավաքել կիսաթանկարժեք քարեր։ Ցանկության դեպքում, քայլարշավի ավարտին կարող եք գնալ Վահեյի արվեստանոց և ձեր հավաքած քարերով պատրաստել զարդեր։
Վահեի հետ դուք կարող եք բարձրանալ Դիմաց լեռը՝ Իջևանի լեռներում։ Քայլարշավը մեկնարկում է Իջևան քաղաքից , և երթուղու երկարությունը կազմում է 18 կմ (9 կմ և հետդարձ):