Հայակական տարազով լուսանկարահանում | DESTINATION ARMENIA

Ընդհանուր տեղեկատվություն

Հասմիկ Խաչատրյանը իր հարազատ Գյումրի քաղաքում հիմնադրել է Զանանի մշակույթի տունը: Այսօր Զանանում դուք կգտնեք ձեռագործ ավանդական տարազներ, կտորներ, նկարելու արվեստի դասեր և նույնիսկ 18-19 դարերի տարազներով լուսանկարներ ունենալու հնարավորություններ: 

Ձեր այցը դեպի Զանանի մշակույթի տուն սկսվելու է ստուդիայի կարճատև շրջայցով, որին հաջորդելու են գործվածքների վրա նկարչության արվեստի դասերը:  Զանան մշակույթի տանը դուք կիմանաք հետաքրքրաշարժ պատմություններ և մանրամասներ Գյումրվա արհեստավորների կյանքից, նիստ ու կացից, ավանդույթներից։ Կբացահայտեք նաև 19-րդ դարի Ալեքսանդրապոլում եղած արհեստները՝ զգալով 19-րդ դարի շունչը։

Դուք հնարավորություն կունենաք մասնակցելու նաև կտորի վրա թռչնատառերի նկարազարդման վարպետաց դասի: Նկարազարդ շարֆերը կարող եք վերցնել ձեզ հետ որպես հուշանվեր։ Արհեստական կամ բնական մետաքսե կտորների վրա հայկական մանրանկարչությանը բնորոշ մոտիվներով, դուք հնարավորություն կունենաք ընտրել ձեր ցանկալի տառը կամ զարդանախշը։ 

Փորձառության ընթացքում կարող եք նաև փորձել հայկական ավանդական տարազները՝ գտնելով Հայաստանի պատմա-ազգագրական գրեթե բոլոր տարածաշրջաններից ներկայացված տարազների օրինակներ։ Հնարավոր է նաև ֆոտոսեսիաների կազմակերպում՝ քաղաքի այլ պատմամշակութային վայրերում ինչպես նաև քաղաքից դուրս և գյուղական միջավայրում:

                                                      

Ի՞նչ է ներառված

Ավանդական տարազներով լուսանկարահանումներ
էլ փոստով 10 նկար, որից 5-ը մշակված

Մեկնարկի վայր

Գյումրի քաղաք Վարպետաց 101, Շիրազի տուն-թանգարանի նկուղ
Դիտել հասցեն Google Maps-ում

Ընկերություն

Զանան մշակույթի տուն

Չեղարկման պայմաններ

Դուք կարող եք չեղարկել ձեր ամրագրումը տուրից 2 Օր առաջ ՝ ամբողջական գումարի վերադարձով։

Հայակական ավանդական տարազով լուսանկարահանում

2 hours
0 +
ՀԱՅ, ՌՈՒՍ
Խնդրում ենք նկատի ունենալ, որ գինը կարող է տարբեր լինել՝ կախված մարդկանց քանակից
Գները՝ կախված մարդկանց քանակից
Մասնակիցներ
HY

ԱՎԵԼԻՆ...