Default Title

Ընդհանուր տեղեկատվություն

Շալե Գյումրիի կառուցման վայրը ընտրված է ոչ պատահական, այն կառուցված է այնպիսի վայրում, որը կարծես միավորում է քաղաքի հինն ու նորը: Այն կառուցված է սրբատաշ քարերից, փայտից և հին մետաղյա ամրակներից որոնք պատմամշակութային առանձնահատուկ տեսք են հաղորդում:  

Շալե Գյումրիի հարևանությամբ է գտնվում նույնանուն ագարակը, ուր հարմարավետ պայմաններում իրար կողք կողքի ապրում են վանա կատուների ընտանիքները, հայկական գամփռ հովազները, կովերը, ոչխարներն ու հավերը: Դեպի այս փոքրիկ ֆերմա շրջայցեր են իրականացվում: 

Այստեղ կավե փոքրիկ կճուճների մեջ կպատրաստեք ավանդական չանախը, ինչպես նաև փոխինձի քաղցր գնդիկներ: Փորձառության ընթացքում դուք կլսեք Գյումրու ընտանեկան պատմությունների և ուտեստների մասին որպես մշակույթի կարևոր բաղադրիչներ, ինչպիսիք են երկրաշարժը, Գյումրիի կյանքը դրանից հետո՝ վերածնունդի և վերականգնման մասին։ Կլսեք Կարինեի անձնական պատմությունը՝ ներառյալ հասարակական զարգացման նախաձեռնությունները:

Ի՞նչ է ներառված

Չանախ ուտեստի և փոխինձի պատրաստման վարպետաց դաս
Շրջայց ընտանի կենդանիների ֆերմայում

Կարևոր է իմանալ

Ծառայությունը հասանելի է միայն 5-ից 10 հոգանոց խմբերի համար:

Մեկնարկի վայր

Գյումրի, Խորենացու փողոց 50/4
Դիտել հասցեն Google Maps-ում

Ընկերություն

Շալե Գյումրի

Չեղարկման պայմաններ

Դուք կարող եք չեղարկել ձեր ամրագրումը տուրից 2 Օր առաջ ՝ ամբողջական գումարի վերադարձով։

Ավանդական չանախի և փոխինձի պատրաստման վարպետաց դաս

2 hours 30 min
6 +
ԱՆԳ, ՀԱՅ, ՌՈՒՍ
Խնդրում ենք նկատի ունենալ, որ գինը կարող է տարբեր լինել՝ կախված մարդկանց քանակից
Գները՝ կախված մարդկանց քանակից
Մասնակիցներ
EN

ԱՎԵԼԻՆ...