Դարբնության վարպետաց դաս | DESTINATION ARMENIA

Ընդհանուր տեղեկատվություն

Դարբնությունը եղել է Հայաստանի կարևորագույն արհեստներից մեկը։ Այն էլ ավելի կարևոր է եղել Գյումրիում, այնտեղ 19-րդ դարում գործել է ավելի քան 247 դարբին։ Դարբիններից մեկն էլ անշուշտ եղել է Գագիկի նախնին։ 

Գագիկը վեցերորդ սերնդի դարբին է, ով 1986 թվականին համարվել է Խորհրդային միության լավագույն դարբինը։ Այսօր Գագիկը Եռանկյունի ռեստորանի սեփականատերն է։ 

Ռեստորանը անվանումը ստացել է ի պատիվ հայկական ֆիլմի, որը պատմում է գյումրեցի 5 դարբինների պատմությունը։  Այստեղ Գագիկը ձեզ հետ կկիսվի իր  հին մետաղական տեխնիկայի գրավիչ գիտելիքներով։ 

Այցելելով մրցանակակիր դարբնի արվեստանոց՝ Գագիկը ձեզ կառաջարկի դարբնության դասեր։ Մեկ կամ երկու ժամ տևող վարպետաց դասից դուք կսովորեք մետաղամշակման տեխնիկա, ինչպես նաև կարող եք վայլելել ճաշ կամ ընթրիք վարպետի ռեստորանից։

Ի՞նչ է ներառված

Անհրաժեշտ գույքի տրամադրում
Մասնակցություն վարպետաց դասին

Կարևոր է իմանալ

Վարպետության դասի տևողությունը կարող է տևել 20 րոպեից մինչև 1 ժամ՝ կախված պատրաստվող նյութից և պատկերից։

Մեկնարկի վայր

Գյումրի, 80 Չեռնիշեսկի փողոց
Դիտել հասցեն Google Maps-ում

Ընկերություն

Եռանկյունի ռեստորան

Չեղարկման պայմաններ

Դուք կարող եք չեղարկել ձեր ամրագրումը տուրից 1 Օր առաջ ՝ ամբողջական գումարի վերադարձով։

Դարբնության վարպետաց դաս

20 min
15 +
ՀԱՅ, ՌՈՒՍ
Խնդրում ենք նկատի ունենալ, որ գինը կարող է տարբեր լինել՝ կախված մարդկանց քանակից
Գները՝ կախված մարդկանց քանակից
Մասնակիցներ
HY

ԱՎԵԼԻՆ...