Default Title

Ընդհանուր տեղեկատվություն

Դիլիջանի երկրագիտական թանգարանը հիմնադրվել է 1950 թվականին, որի հիմնադիրը եղել է ուսուցիչ Եղիշե Հովսեփյանը: Թանգարանում բացի տեղաբնիկների վարած կենցաղի, նյութական մշակույթի հուշարձանների պատմությանը ծանոթանալուց անցկացվում են նաև վարպետաց դասեր:  

Թանգարանում կարող եք մասնակցել Բատիկի վարպետաց դասին, որը առկա է կլոր տարի: Վարպետաց դասի մասնակիցների առավելագույն  քանակը կարող է հասնել 15-ի: Դասի ընթացքում լինում է նաև հյուրասիրություն: Անգլերեն և ֆրանսերեն լեզուներով դասի անցկացման համար անհրաժեշտ է հավելավճար 2,000 դրամի չափով: 

Բատիկի տեխնոլոգիան Եվրոպայում սկսել են կիրառել  դեռ 20-րդ դարից: Կան բատիկի մի քանի տեսակներ` տաք, սառը և ազատ զարդանկար: Տարբեր տեսակի կտորների համար (մետաքս, բամբակ, բուրդ, սինթետիկա) կիրառվում է կտորին համապատասխան ներկ: Հստակ գծերի ստացման համար կտորն ամրացվում է հատուկ ամրակով, որը կոչվում է ռեզերվ (ռեզերվացված կազմ պարաֆինի, բենզինի կամ ջրային հիմքի վրա` կախված ընտրված տեխնիկայից, կտորից և ներկերից:

Ի՞նչ է ներառված

Բատիկայի վարպետաց դաս
Հյուրասիրություն
Մուտքի տոմս

Մեկնարկի վայր

Դիլիջան, Միասնիկյան 28
Դիտել հասցեն Google Maps-ում

Ընկերություն

Դիլիջանի երկրագիտական թանգարան

Չեղարկման պայմաններ

Դուք կարող եք չեղարկել ձեր ամրագրումը տուրից 1 Օր առաջ ՝ ամբողջական գումարի վերադարձով։

Բատիկի վարպետաց դաս

2 hours
1 +
ԱՆԳ, ՀԱՅ, ՌՈՒՍ
Խնդրում ենք նկատի ունենալ, որ գինը կարող է տարբեր լինել՝ կախված մարդկանց քանակից
Գները՝ կախված մարդկանց քանակից
Մասնակիցներ
Ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ
EN

ԱՎԵԼԻՆ...