Yell Extreme Park-ի մեկօրյա տոմս | DESTINATION ARMENIA

Ընդհանուր տեղեկատվություն

Այս արկածներով հարուստ պարկը գտնվում է Տավուշի մարզի Ենոքավան գյուղում: Այստեղ կարող եք զբաղվել էքսթրեմալ սպորտով՝ առանց պրոֆեսիոնալ լինելու անհրաժեշտության:

Yell Extreme Park-ի արկածային տոմս հնարավորություն է ընձեռում 1 օրվա ընթացքում օգտվել պարկի մի քանի ծառայություններից՝ զիփլայն, փորձությունների այգի, վիա ֆերրատա։

Եթե իսկական էքստրիմի սիրահար եք, ապա այս ծառայությունները հենց ձեզ համար են։

Զիփլայն

Զիփլայնը թույլ է տալիս էքստրեմալ զգացողությունների սիրահարներին ճոպանի/մալուխի և ձգողականաթյան ուժի շնորհիվ հասնել ﬕ կետից մյուս կետ: Yell Extreme Park-ը առաջարկում է Զիփլայնի՝ 135-ից 750 մ երկարությամբ տարբեր ճոպանագծերով 6 թռիչքի հնարավորություն, որոնց բարձրությունը՝ 200-300 մ է:

Մինչ թռիչքը տեղի է ունենում հատուկ թրեյնինգ՝անվտանգության կանոնների վերաբերյալ:

Տուրը իրականացվում է 2 հրահանգիչների ուղեկցությամբ։ Ճոպանների միջև կան քայլելու անցարաններ, selfie-zone-եր և դիտակետեր, որտեղից կարող եք վայելել տարածաշրջանի գեղեցիկ տեսարանները։

Վիա ֆերրատա

Վիա ֆեռատան՝ այլ կերպ ասված հորիզոնական ժայռամագլցումը, ինքներդ ձեզ մարտահրավեր նետելու լավագույն միջոցն է։

Մասնակիցներն ամրացված են բարձրադիր ժայռի վրայով հորիզոնական ուղղությամբ ձգված 250 մետր երկարությամբ ապահովագրական ճոպանին՝ երկու ապահովագրական պարաններով: Նրանք քայլում/մագլցում են ժայռից ամրացված մետաղական հենարանների վրայով և հայտնվում հսկայական ժայռի կենտրոնում, որտեղից բացվում է հիանալի տեսարան:

Ժայռի բարձրությունը մինչև 70 մետր է։

Ի՞նչ է ներառված

Անհրաժեշտ գույքի տրամադրում
Զիփլայնի տոմս
Վիա ֆերրատայի տոմս

Մեկնարկի վայր

Յելլ Էքստրիմ Պարկ
Դիտել հասցեն Google Maps-ում

Ընկերություն

YELL EXTREME PARK

Չեղարկման պայմաններ

Դուք կարող եք չեղարկել ձեր ամրագրումը տուրից 1 Օր առաջ ՝ ամբողջական գումարի վերադարձով։

Yell Extreme Park-ի Արկածային տոմս

4 hours
5 +
ԱՆԳ, ՀԱՅ, ՌՈՒՍ
Խնդրում ենք նկատի ունենալ, որ գինը կարող է տարբեր լինել՝ կախված մարդկանց քանակից
Գները՝ կախված մարդկանց քանակից
Մասնակիցներ
EN

ԱՎԵԼԻՆ...